Նոր crypto արժույթը թույլ է տալիս գնորդներին օգուտ քաղել այն մարդկանց թվից, որոնք ախտահարվում կամ մահանում են կորոնավիրուսի բռնկումից:
CoronaCoin-ը Bitcoin-ի նման է, առկա մետաղադրամների քանակը կոչվում է “token”, որոնք արժեզրկվում կամ արժևորվում են՝ ըստ վիրուսից մահացածների թվի։
CoronaCoin ստեղծողները սահմանել են 7,604,953,650 token, որոնք ներկայացնում են Երկրի գնահատված բնակչությունը:
«Որքան վիրուսից վարակված/մահացածների թիվն ավելանում է, token-ները ձեռքով այրվում են յուրաքանչյուր 48 ժամվա ընթացքում», – ասվում է կայքում: «Այսպիսով, յուրաքանչյուր վարակման համար մեկ token այրվում է»:
«Այն փաստը, որ token-ների քանակը ժամանակի ընթացքում նվազում է, նշանակում է, որ այն գնանկումային է և ժամանակի ընթացքում պետք է ավելի արժեքավոր դառնա», – ասվում է կայքում: Մետաղադրամների ստեղծողները փորձել են այն շուկայացնել որպես «2019-nCoV օգնության ջանք», – ցույց է տալիս կայքը, պնդելով, որ մատակարարման շուրջ 20%-ը կհատկացվի Կարմիր խաչին՝ ամսական նվիրատվությունների համար: