Բջջային հավելվածները դարձել են շատերի առօրյա կյանքի անբաժանելի մասը, անկախ նրանից, թե ինչ ծառայություններ են մատուցում:
2022 թվականի առաջին եռամսյակում ամենաշատ ներբեռնվող 10 հավելվածից 6-ը դասվում են սոցիալական մեդիայի շարքին ու դրանցից չորսը պատկանում են Meta-ին (Instagram, Facebook, WhatsApp և Messenger), իսկ երկուսը ByteDance-ին (TikTok, CapCut), գրում են ռուսական աղբյուրները:
Ըստ Sensor Tower-ի զեկույցի՝ 2022 թվականի առաջին եռամսյակում հավելվածների ընդհանուր ներբեռնումները հասել են 36,9 միլիարդի, ինչը 1,4 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ.
Լավագույն տասնյակից դուրս են մնացել Zoom-ը և WhatsApp Business-ը (այն պատկանում է Meta-ին):

2021 թվականի առաջին եռամսյակում TikTok-ը գերազանցել է 3,5 միլիարդ ներբեռնումները՝ դառնալով հինգերորդ հավելվածը (և առաջին ոչ Meta հավելվածը), որը հասել է այս նշաձողին: Սա տպավորիչ է, քանի որ 2020 թվականի հունիսից հավելվածն արգելված է Հնդկաստանում: Մինչև արգելքը Հնդկաստանին բաժին էր ընկնում TikTok-ի ներբեռնումների 30%-ը։
Պակիստանը նույնպես մի քանի անգամ արգելափակել է TikTok-ը՝ «անպատշաճ» բովանդակության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Այդուհանդերձ, պակիստանցիները այժմ կարող են մուտք գործել հարթակ:
Թոփ 10 ամենաեկամտաբեր հավելվածները
TikTok-ը ոչ միայն ամենաշատ ներբեռնվող հավելվածն է աշխարհում, այլև ամենաշատ եկամուտ ունեցող ոչ խաղային հավելվածը՝ հիմնված App Store-ի և Google Play-ի 2022 թվականի եկամուտների վրա:

TikTok-ը վերջին եռամսյակում 821 միլիոն դոլար է վաստակել։ Տեսանյութերի փոխանակման հարթակը դարձել է App Store-ի ամենաշատ եկամուտ ունեցող հավելվածը և Google Play-ի երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող հավելվածը՝ Google One-ից անմիջապես հետո:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





