FasTToken-ը առաջինն է ձեռք բերել կրիպտոարժույթի և փոխանակման գործունեության լիցենզիա Աբու Դաբիից:

FasTToken-ը՝ (FTN) SoftConstruct պաշտոնական կրիպտոարժույթը, նպատակ ունի խթանել տոկենային տնտեսությունը: Այն հնարավորություն կտա իր բոլոր գործընկերներին և օգտատերերին կարգավորել իրենց աշխատանքային պայմանավորվածությունները SoftConstruct umbrella-ի հովանու ներքո FTN շրջանառող բոլոր ապրանքանիշերի հետ, ինչպես նաև արձանագրել էկոհամակարգի դրական ազդեցությունը:

Որպես Ethereum-ի ERC20 ստանդարտ՝ FTN տոկենի վաճառքի և տարածման մասին, ինչպես նաև whitepaper-ը, կհայտարարվի առաջիկա ամսվա ընթացքում: Նշված թույլտվությունը FasTToken-ին իրավունք է տալիս իրականացնել ավանդների վկայականների տրամադրման, գրանցման, չեղարկման կամ համանման այլ իրավունքների հետ կապված ֆինանսական գործունեություն: Այն նաև ներառում է ֆինանսական միջնորդության, անվտանգ առևտրային գործունեության, չկարգավորվող ածանցյալ պայմանագրերի (OTC Derivatives) կամ արժույթների Spot շուկայում (Forex Spot Market) առևտրային պատվերների ստացման կարգավորման գործառնությունների իրականացում:

FasTToken-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն ասում է.
«FasTToken պրոյեկտը իր ստեղծման առաջին իսկ օրվանից հսկայական պոտենցիալ է ունեցել: Կրիպտո ոլորտը այժմ ամենահեռանկարային և արագ զարգացողն է: Ազդեցիկ մարմիններից օրինական թույլտվություններ ստանալը վստահության, անվտանգության և գերազանցության նշան է: Աբու Դաբիից տրված հաստատումը հսկայական նշանակություն ունի ոչ միայն FasTToken-ի՝ որպես բիզնես, այլ նաև SoftConstruct-ի համար, որը կրում է մայր ընկերության կոչումը՝ այժմ ավելի մեծ հպարտությամբ»:
Ձեռք բերված իրավունքների շրջանակում են նաև էլեկտրոնային արժույթների նախագծումը, ստեղծումն և ծրագրավորումն իրականացնող հաստատությունները։ Սա ներառում է ծածկագրերի միջոցով արժույթների կոդավորումը, ինչը բացառում է արժույթի կեղծումը:

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Visa-ն SWIFT համակարգում StableCoin-ներով վճարումներ է փորձարկել

Visa-ն SWIFT համակարգում stablecoin-ներով վճարումների փորձնական փուլ է անցկացրել,...

JPMorgan-ը Գերմանիայում առցանց բանկ կստեղծի

JPMorgan Chase-ը նախատեսում է կրկնել Մեծ Բրիտանիայում իր թվային...

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի...

Binance-ը վերադառնում է Հարավային Կորեայի կրիպտոարժույթների շուկա GOPAX Exchange Stake-ով

GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը...