Tiffany & Co-ն ներկայացրել է NFT կրողների համար հատուկ ծրագիր:
Կիրակի, Tiffany ապրանքանիշը հաստատեց, որ ինքն իր հավաքածուով մտնում է կրիպտո jpeg-ների աշխարհ՝ միավորվելով CryptoPunks-ի՝ Ethereum բլոկչեյնի ամենահայտնի և թանկ NFT նախագծերից մեկի հետ՝ թողարկելու սահմանափակ հավաքածու: Այն կոչվելու է «NFTiff»:
Tiffany-ն կտրամադրի 250 NFTiff կտրոն: Դրանք կարելի է գնել միայն կրիպտոարժույթով՝ 30 Ethereum-ով: Ներկա փոխարժեքով այն կազմում է մոտ 50 հազար դոլար։
Ընկերությունը հասկանում է, որ օգտատերը կարող է հավաքածուից մի քանի նշան ունենալ, ուստի մեկ անձ կարող է գնել երեք կտրոն, որոնք կարող են փոխանակվել պատվերով պատրաստված զարդի հետ:
Յուրաքանչյուր կախազարդ կպատրաստվի 18 կարատանոց վարդագույն կամ դեղին ոսկուց և կպարունակի առնվազն 30 թանկարժեք քար և ադամանդ:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին