Ոսկու գրավով հայկական DIGISAFE հավելվածը տարածաշրջանում միակն է

Թվային սեյֆը կամ DIGISAFE-ը ֆինտեք վարկային կազմակերպություն է, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրենց ոսկին պահել ապահով և անվտանգ վայրում, միևնույն ժամանակ ունենալով ակնթարթային հասանելիություն ֆինանսական միջոցներին, բջջային հեռախոսի միջոցով, երբ դրա կարիքը լինի։ Բջջային հավելվածով վարկ կարելի է ստանալ օրվա ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ այդ թվում արտերկրից։

Fintech.am-ը զրուցել է DIGISAFE-ի համահիմնադիրներից Հրաչ Թոխմախյանի հետ:

DIGISAFE-ի համահիմնադիր Հրաչ Թոխմախյան
DIGISAFE-ի համահիմնադիր Հրաչ Թոխմախյան

Հաճախորդի կողմից ոսկին գրավադրելուց հետո, ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է հաճախորդի հեռախոսում ներբեռնված բջջային հավելվածի միջոցով։ Այս նորարարական լուծումը միակն է իր տեսակով տարածաշրջանում։ Ոսկու գրավը գնահատվում է և գնահատված գումարի չափով վարկային սահմանաչափ է բացվում հաճախորդի համար իր բջջային հեռախոսում։ Այնուհետև, հաճախորդը հնարավորություն է ստանում հեռահար, ցանկացած պահի, մեկ կամ մի քանի գործարքով ստանալ վարկ։ Հաճախորդը ցանկացած պահի կարող է մարել վարկը, կամ դրա մի մասը, խնայել տոկոսագումար, և նորից ստանալ վարկ երբ ցանկանա։ Հաճախորդը հնարավորություն ունի նաև հավելվածով ընտրել տոկոսի վճարման օրը հարմարացնելով այն իր դրամական հոսքերին։

Նախաձեռնության գաղափարը մոտ երկու տարի առաջ ծնվել է համահիմնադիր ընկերների մոտ, ինչն այսօր իրականություն է դարձել: Այն կյանքի կոչելու հիմնական շարժիչ ուժը հանդիսացել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը և այն հանգամանքը, որ առանց թվայնացման հնարավոր չի պատկերացնել ապագան:

«Մի քանի ընկերներով որոշեցինք այնպիսի տեխնոլոգիական համակարգ ստեղծել, որպեսզի թվայնացման ամբողջ առավելությունները կարողանանք օգտագործել: Պրոդուկտի առումով, մեծ հաշվով նոր բան չենք ստեղծել: Մեր եզակիությունն այն է, որ ոսկու ապահովածությամբ հաճախորդին տրամադրում ենք վերականգնվող վարկային գիծ, որը նա ցանկացած պահի կարող է օգտագործել: Բայց ընդգծենք, որ հաճախորդն ազատ է նաև չօգտվել վարկից, ինչի դեպքում ոչ մի գումար չի վճարում»,- ասաց Հրաչ Թոխմախյանը:

Այս ձևաչափով, հաճախորդը լուծում է երկու խնդիր.
Առաջինը՝ պահում է ոսկին անվտանգ և հուսալի բունկերում, բացարձակապես անվճար:
Երկրորդը՝ միևնույն ժամանակ, հեռախոսում բջջային հավելվածի միջոցով իր ոսկու գնահատված արժեքի չափով ունենում է վարկային սահմանաչափ: Ցանկացած պահի, երբ հաճախորդը գումարի կարիք ունենա, ապա բջջային հավելվածի միջոցով գումարը կարող է փոխանցել իր քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին, որն այդ պահից ի վեր կդառնա վարկ: Հաճախորդը ցանկացած պահի կարող է մարել վարկը, կամ դրա մի մասը, խնայել տոկոսագումար, և նորից ստանալ վարկ երբ ցանկանա։

Սա նաև առավելություն է վարկային պատմություն չունեցողների համար: Եթե մարդն ուզում է ստեղծել պատմություն, ապա կարող է օգտվել այս հնարավորությունից:

DIGISAFE-ը, ինչպես Հայաստանում այնպես էլ տարածաշրջանում միակն է, որը առաջարկում է այսպիսի լուծումներ: Համակարգի ստեղծումը տևել է ավելի քան մեկ տարի և պահանջել մեծ ջանքեր ու ռեսուրսներ, օգտագործվել են ամենարդիական տեխնոլոգիական լուծումներ: Փորձել ենք ներդնել մեր փորձն ու գիտելիքները, որպեսզի հավելյալ արժեք ստեղծենք հաճախորդների համար: Մեր խորին համոզմամբ դա ստացվել է, որը վկայում են մեր հաճախորդները, երբ խորհուդ են տալիս իրենց ծանոթներին նույնպես օգտվել մեր ծառայություններից:»- ասաց համահիմնադիրը:

Վարկը կարելի է ստանալ ցանկացած պահի՝ ցանկացած երկրում: Արտասահմանում անհրաժեշտ է ուղղակի մի պահ ակտիվացնել ռոումինգը, որպեսզի ստանալ հաստատման SMS, որից հետո անհրաժեշտ է միայն ինտերնետ հասանելիություն: Գումարը կարելի է փոխանցել ԱՌՔԱ համակարգի անդամ հայկական բանկերի կողմից թողարկված VISA կամ Mastercard-երին:

«Արտասահմանցիները նույնպես կարող են օգտվել DIGISAFE-ից: Այս պահին վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 200 միլիոն դրամ: Եթե հաշվի առնենք, որ ընդամենը վեց ամիս է, ինչ ակտիվ վարկավորում ենք իրականացնում, ապա կարող եմ արձանագրել, որ վատ արդյունք չէ: Շատ ոգևորիչ և պատասխանատու է, որ բոլոր հաճախորդները, իրենց ծանոթներին, բարեկամներին խորհուրդ են տալիս օգտվել մեր ծառայություններից: Մեզ համար, ամենակարևորն այն է, որ հաճախորդը մեկ անգամ օգտվելուց հետո վերադառնում է: Դա մեզ հնարավորություն է տալիս ենթադրել, որ մեր ծառայությունը գնահատվում է հաճախորդների կողմից և ստեղծում լրացուցիչ արժեք նրանց համար»,- ասաց համահիմնադիր Հրաչ Թոխմախյանը:

Եթե համեմատենք այլ ֆինանասական կառույցների հետ, ապա չկա մեկ այլ վարկային կազմակերպություն, որը ոսկու վարկը կտրամադրի վարկային գծի տեսքով: Այսինքն հաճախորդը վարկը վերցնում է ուղիղ այն ժամանակ և ուղիղ այն ժամկետով ինչ անհրաժեշտ է, վերցնում է ուղիղ այնքան ինչքան պետք է և խնայում տոկոսագումար: Առանձնահատկություններից մյուսն այն է, որ ի տարբերություն ոսկով վարկ տվող այլ կազմակերպությունների, Digisafe-ը գրավի յուրաքանչյուր առարկան գնահատում և գրանցում է առանձին, ինչը իրական ռեժիմով ներկայացվում է բջջային հավելվածում և հնարավորություն տալիս հաճախորդին պատվիրել և հետ ստանալ գրավի առարկայի ցանկացած կտոր առանձին: Այս դեպքում հաճախորդը որևէ գրավի առարկա հետ ստանալու համար ստիպված չի լինում մարել ամբողջ վարկը: Այլ կազմակերպությունում, գրավի բոլոր առարկաները դիտարկվում են մեկ միավոր և որպեսզի հաճախորդը կարողանա մեկ կտոր հանել պետք է վարկի ամբողջական մարում անի հետ ստանա գրավը և նորից վերաձևակերպի վարկը: Մեր պարագայում, գրավի առարկան չի հաշվում մեկ ընդհանուր միավոր, այլ գրանցվում է առանձին-առանձին, որը երևում է բջջային հեռախոսում: Հաճախորդն ամեն րոպե կարող է պատվիրել և հենց այդ գրավի առարկան հետ վերցնել: Իսկ եթե ընդհանապես վարկ չի վերցրել, ապա առանց վճարում կատարելու կարող է հետ վերցնել ցանկացած գրավ»,-ասաց համահիմնադիրը:

Մեկ այլ առավելություն էլ այն է, որ համակարգը ինտեգրված է ոսկու միջազգային գներին և եթե ոսկու միջազգային գինն ավելանում է, ապա ավտոմատ կերպով բոլոր հաճախորդների մոտ վարկային սահմանաչափը ավելանում է, այսինքն, հաճախորդները հնարավորություն են ստանում նույն գրավով ավել գումար ստանալ:

«Շուտով մեր հաճախորդները հնարավորություն կստանան միավորել վարկերը, ինչը կհեշտացնի դրանց սպասարկումը: Վարկերի մարումներ հնարավոր է իրականացնել վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև հենց բջջային հավելվածում կցված բանկային քարտով վարկյանների ընթացքում, օրվա ցանկացած պահին:
Շուտով նախատեսվում է իրագործել կցված քարտերից ավտոմատ վարկի մարման ծառայություն, այս դեպքում համակարգը հաճախորդի կարգադրութամբ կիրականացնի կցված որևէ քարտից վարկի ժամանակացույցով մարումները՝ ավտոմատ կերպով»,- ասաց Հրաչ Թոխմախյանը:

Այլ նորամուծություններ նույնպես սպասվում են: Հիմնադիրերը մտածում են հավատարիմ և պարտաճանաչ հաճախորդների համար ստեղծել միավորներ–Digicoin–ներ կուտակելու համակարգ, որոնք այնուհետև հաճախորդի ընտրությամբ կարող են օգտագործվել գրավի արժեքից ավել գումար ստանալու կամ ցածր տոկոսադրույքով վարկ ստանալու համար:

«Առաջիկայում ծրագրում ենք նոր մասնաճյուղեր բացել, իսկ ապագայում նպատակներ ունենք նաև գործունեություն ծավալել արտասահմանում: Ի սկզբանե այլ երկրներում ներկայություն ունենալու տեսլականով մենք համակարգը մշակել ենք հնարավորինս ավտոնոմ, որպեսզի հեշտ լինի ինտեգրվել այլ միջավայրում»- ասաց համահիմնադիրը:

Նրա խոսքով, թվայնացումը Հայաստանի զարգացման հիմնասյուներից մեկն է:

«Եթե չթվայնանանք, ապա ֆինանսական համակարգը ապագա չի ունենա: Թվայնացումն անխոսափելիորոն տեղի է ունենալու մեր կյանքի բոլոր ոլորտներում: Իսկ քանի որ թվայնացման հետ կապված բազմաթիվ հարցեր են ծագում հատկապես մեծահասակների մոտ, մեր աշխատակիցներն օգնում են, որպեսզի նրանք խուսափեն այդ դժվարություններից: Կապը շատ ակտիվ է մեր հաճախորդների հետ, փորձում ենք տեսանյութերի, կրթական հոլովակների միջոցով, քայլ առ քայլ բացատրել թե ինչպես է աշխատում համակարգը»,- ասաց Հրաչ Թոխմախյանը:

Նրա համոզմամբ, թվայնացումն այլընտրանք չի թողնում մարդկանց՝ քան սովորել:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Վրաստանի թվային վճարումների շուկան տարեվերջին կգերազանցի $1 միլիարդը

Վրացական ֆինտեխ շուկան պատրաստ է արագ աճի. STATISTA-ի տվյալներով՝ 2023 թվականի...

Apple-ն ամեն տարի $1 միլիարդ կներդնի հոլիվուդյան ֆիլմերում

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար...

ԱՄԷ ԿԲ-ն գործարկում է թվային դիրհամը

Առաջին փուլում կգործարկվի բլոկչեյն կամուրջ՝ CBDC-ում միջազգային վճարումները փորձարկելու և Հնդկաստանի...

ԱՄՆ-ում կրիպտոարժույթի յուրաքանչյուր 3-րդ օգտատիրոջը թալանել են

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել...