«Ամերիա բիզնես»-ում կգործի ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությունը

Թվային հարթակի նոր հնարավորություններ ու առավելություններ: Թվայնացումն իր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը համարող Ամերիաբանկն իր «Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրել է ԱՁ-ն օնլայն գրանցելու հնարավորությամբ: 2018 թվականին գործարկված այս բիզնես հարթակը թվային տրանսֆորմացիայի քայլերից մեկն է, որն իրագործվում է Ամերիաբանկի տեսլականի շրջանակում, այն է`լինել ֆինանսական եւ տեխնոլոգիական վստահելի միջավայր՝ առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ։

Գործարքների գերակշիռ մասն այսօր արդեն իրականացվում է առանց բանկ այցելելու, ասուլիսում հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ նշելով, որ այդ ամենն իրականացվում է հենց Ամերիաբանկի թվային հարթակի շնորհիվ։

«Տարին բավական ակտիվ էր բիզնես առումով, եւ այս պահին Ամերիաբանկի մանրածախ հաճախորդների բազան արդեն գերազանցում է 370 հազար հաճախորդը։ Տարվա սկզբից մինչ այժմ ավանդների գծով ունեցել ենք մոտ 10 տոկոս աճ, իսկ վարկային պորտֆելի գծով՝ մոտ 20 տոկոս աճ։ Բավական տպավորիչ արդյունքներ կան հատկապես քարտային գործարքների գծով։ Ե՛վ քանակով, եւ՛ արժեքային արտահայտությամբ տարեսկզբից մոտ 70 տոկոս աճ ունենք։

Շարունակվել է պորտֆելի որակի բարելավումը, խնդրահարույց, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը բավական նվազել է։ Ինտերնետ-բանկ համակարգով իրականացվող գործարքների ծավալը 4-րդ տարին անընդմեջ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվում է։ Եթե 2019 թվականին մենք մոտ 1.2 միլիոն գործարք ենք իրականացրել ինտերնետ-բանկ համակարգով, այս տարի կանխատեսվող թիվը մոտ 10 միլիոն է»,- նշեց Բարսեղյանը։

«Ամերիա Բիզնես» թվային հարթակի առավելությունները

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս 2018 թվականին գործարկվեց «Ամերիա Բիզնես» թվային հարթակը, ի՞նչ նոր հնարավորությունների սկիզբ այն դարձավ: Այս հարցերին անդրադարձավ Ամերիաբանկի Բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը։

Նա նշեց, որ «Ամերիա Բիզնես»-ը ներառում է սքորինգի եւ մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու եւ մի շարք այլ ծառայություններ:
Դրանց ներդրումը դրական ազդեցություն  ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա:

Մասնավորապես.

– Հաճախորդների քանակը վերջին երեք տարում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 55 տոկոսով։

– Վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 28 տոկոսով։

– Օնլայն/մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի քանակը վերջին երեք տարում աճել է 3,5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 51 տոկոսով։

– Ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73 տոկոսը հաստատվում է օնլայն։

«Հարթակը ոչ միայն նախատեսված է ավտոմատ հաստատվող վարկատեսակների համար, այլեւ մեր թվային հարթակի միջոցով կարելի է դիմել Ամերիաբանկի ցանկացած բիզնես վարկատեսակի համար եւ հայտին հետեւել օնլայն։ Մեր հիմնական նպատակն այն է, որ գործարարն իր թանկարժեք ժամանակը ծախսի իր բիզնեսի վրա, այլ ոչ թե բանկային գործընթացների:

Նշեմ, որ ավտոմատ հաստատմամբ վարկավորման վրա մեծապես ազդեցություն ունեցավ հարկային շրջանառության վերաբերյալ տվյալների ստացումը: Աա Հայաստանում աննախադեպ է, իսկ աշխարհում շատ քիչ բանկեր կան, որոնք կարող են ավտոմատ վարկեր հաստատել հարկային շրջանառության հիման վրա: Սա մեր եւ  պետական համակարգի առաջին հաջողված փորձն է «Ամերիա Բիզնես» թվային հարթակի շրջանակում»,- ասաց Կարեն Քարամյանը։

Ի՞նչ է անհրաժեշտ՝ ԱՁ-ն օնլայն գրանցելու համար

«Ամերիա Բիզնես»-ի նոր ծառայության՝ ԱՁ-ի օնլայն գրանցման հնարավորության մասին առավել մանրամասն խոսեց Ամերիաբանկի Նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը: Այսուհետ մուտք գործելով հարթակ՝ հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ եւ օնլայն/մոբայլ բանկինգ։

Նրա խոսքով՝ ԱՁ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է պարզապես ունենալ անձնագիր ու սոց.քարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքի եւ տեսախցիկով համակարգչի կամ հեռախոսի։ ԱՁ-ի գրանցման գործընթացը տեւում է ընդամենը 20 րոպե։

Անդրադառնալով էկոհամակարգերի նախագծման մոտեցումներին` Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց, որ  սա հենց այդ էկոհամակարգերի օրինակ է։ «Մենք մտածում ենք՝ ինչպիսին է այսօր ԱՁ-ի կյանքի ցիկլը, ինչպես է ԱՁ-ն մտածում, ինչ քայլերով, ինչքան ժամանակ հետո է դառնում ՍՊԸ։ ՍՊԸ-ն ինչպես է աճելու դեպի միջին, միջին+, խոշոր ընկերություն։ Իսկ ինչ ճանապարհով են գնում այդ ծառայությունները։ Ուսումնասիրում ենք, թե որոնք են պետական ծառայություններ, ինչ ֆինանսական գործիքներ են պետք, օրինակ, ՍՊԸ-ին՝ մարդ վարձելու, գրանցելու համար, հաշվապահությունը վարելու, մարքեթինգային արշավներ կազմակերպելու համար, եւ այդ ամենի հիման վրա կառուցում ենք թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ծառայությունները։ Ի դեպ, ոչ ֆինանսական ծառայությունները նախընտրում ենք փնտրել նաեւ տարբեր գործընկերների մոտ։ Եվ այդ ժամանակ հարթակը դառնում է էկոհամակարգ, քանի որ միավորում է տարբեր կազմակերպությունների ծառայություններ»,- մանրամասնեց Արտյոմ Շամցյանը։

Հարթակը կհամալրվի նաեւ ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ

Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը պատկերավոր ներկայացրեց՝ ինչպես օգտվել ստեղծված հնարավորություններից։

 

Փակագծերը բացելով՝ Արփինե Հարությունյանն ասաց, որ շուտով հարթակը համալրվելու է նաեւ ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ։ Հավելեց՝ շարունակելու են զարգացնել իրենց հարթակն ու նոր գործիքներ մշակել՝ ծառայությունների թիվն ավելացնելու համար։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Visa-ն SWIFT համակարգում StableCoin-ներով վճարումներ է փորձարկել

Visa-ն SWIFT համակարգում stablecoin-ներով վճարումների փորձնական փուլ է անցկացրել,...

JPMorgan-ը Գերմանիայում առցանց բանկ կստեղծի

JPMorgan Chase-ը նախատեսում է կրկնել Մեծ Բրիտանիայում իր թվային...

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի...

Binance-ը վերադառնում է Հարավային Կորեայի կրիպտոարժույթների շուկա GOPAX Exchange Stake-ով

GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը...