Oգտագործեք Apple Pay-ը՝ բորսաներից գնելով կրիպտոարժույթ

USDC Circle թողարկող ընկերությունը հայտարարել է Apple Pay-ի հետ գործակցության մասին.

«Circle-ի միջոցով բիզնեսներ ստեղծող իրավասու ձեռնարկություններն այժմ կարող են բարձրացնել իրենց վաճառքները՝ ավելացնելով Apple Pay-ը՝ պարզ, անվտանգ և մասնավոր վճարման եղանակ: Հաճախորդները կարող են արագ վճարումներ կատարել՝ օգտագործելով այն սարքերը, որոնք ամեն օր իրենց հետ են տանում: Apple Pay-ը նաև Safari բրաուզերի և հավելվածների միջոցով վճարելու ավելի անվտանգ և արագ միջոց է, քանի որ հաճախորդներն այլևս կարիք չունեն հաշիվ ստեղծելու կամ երկարատև ձևաթղթեր լրացնելու»:

Նորարարությունը հատկապես օգտակար է կրիպտո ընկերությունների համար, քանի որ այն կօգնի նրանց ամուր կապեր հաստատել հաճախորդների հետ, ովքեր ցանկանում են վճարել ավելի ավանդական մեթոդներով, և նույնիսկ թույլ կտա նրանց գնել կրիպտո իրենց նախընտրած բորսայում՝ օգտագործելով Apple Pay-ը: Ավանդական բիզնեսները կարող են նաև օգտվել այս բարելավումից՝ ավելի շատ մանրածախ վճարումներ տեղափոխելու թվային արժույթ՝ ԱՄՆ դոլարի հաշվարկներով:

Ինչից սկսել

Apple Pay-ի միացումը տևում է ընդամենը մի քանի րոպե: Նախ անհրաժեշտ է բացել անվճար Circle հաշիվ և ստեղծել Apple-ի հաշիվ: Այնուհետև միացեք Circle Payments լուծմանը API-ի պարզ ինտեգրման միջոցով և սկսեք փորձարկել Apple Pay-ը: Safari-ի հավելվածներում և կայքերում վճարելու համար պարզապես գնորդներին առաջարկեք ընտրել Apple Pay-ը վճարման պահին: Վճարումը կատարվում է Face ID-ի կամ Touch ID-ի միջոցով:

 

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

JPMorgan-ը Գերմանիայում առցանց բանկ կստեղծի

JPMorgan Chase-ը նախատեսում է կրկնել Մեծ Բրիտանիայում իր թվային...

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի...

Binance-ը վերադառնում է Հարավային Կորեայի կրիպտոարժույթների շուկա GOPAX Exchange Stake-ով

GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը...

Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ...