Յունիբանկը կարևորում է կրթությունը: Կրթության բարելավման համար, բանկի աջակցությամբ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա:
Լաբորատորիան հնարավորություն կտա ուսանողներին և վերապատրաստում անցնող երիտասարդ մասնագետներին համալրել իրենց գիտելիքները՝ օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից։
Այն հնարավորություն է ընձեռելու`
- կազմակերպել բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը,
- գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով թվային բանկային համակարգի համար գեներացնել նոր խելացի լուծումներ,
- իրականացնել վերապատրաստման մի շարք ծրագրեր՝ բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելու համար:
Բուհի հետ համագործակցությունը սկսվել է 2021 թվականին՝ Պոլիտեխնիկի և Յունիբանկի միջև ստորագրված ինստիտուցիոնալ համագործակցության հուշագրով:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին