Դեկտեմբերի 1-2-ը Լոնդոնի Օլիմպիա կոնֆերանսների սրահում, Արևմտյան Քենսինգտոնում, կանցկացվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացնեն նորագույն տեխնոլոգիաները և ավելի քան 250 բիզնես առաջնորդներ, տեխնիկական տնօրեններ, նորարարության և տեխնոլոգիաների ղեկավարներ, մշակողներ, ներդրողներ, բեմ կբարձրանան վենչուրային կապիտալիստներ և բլոկչեյնի փորձագետներ։
Ցուցահանդեսի ընթացքում բանախոսները կանդրադառնան փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների համար Web3-ի ներդրման մասին։ Մասնակիցները կկարողանան մասնակցել ինտերակտիվ պանելային քննարկումներին փորձագետների հետ և լսել շնորհանդեսներ տեխնոլոգիաների, թոքենիզացիայի և թվային ակտիվների վերաբերյալ:
Ցուցահանդեսին մասնակցությունն անվճար է։ Միջոցառմանը կարող եք գրանցվել՝ անցնելով այս հղումով։
Բանախոսների թվում են հետևյալ փորձագետները՝ Heizer Arshad (Blockchain Architect Johnson & Johnson-ում), Vikram Seth (Blockchain Product Innovation Manager-ը Shell-ում), Shrikant Kaya (գլխավոր մենեջեր և զարգացող տեխնոլոգիաների գլխավոր ճարտարապետ Mercedes-Benz Singapore-ում), Դեյվիդ Փալմեր։ (Blockchain Lead Vodafone Business-ում) և շատ այլ մասնագետներ տարբեր ոլորտներից: Փառատոնի այս տարվա բանախոսների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին