Նախկինում հարկավոր էր իրական մետաղադրամ կամ թղթադրամ որևէ խաղ խաղալու կամ կազմակերպելու համար: Այժմյան սերունդը դա կհամարի մի փոքր տարօրինակ և հնացած: Սակայն այն սերունդը, որն իրական գումարներ է ծախսել խաղերի համար, այժմ էլ անմասն չեն մնում վիրտուալ թվային արժույթից։ Roblox-ը, Fortnite-ը, Minecraft-ը և FIFA-ն ունեն իրենց թվային արժույթները: Գիտե՞ք, թե ինչպես են նրանք աշխատում, ինչ կարող են գնել և ինչպես կարող եք կառավարել դրանք:
Roblox. արժույթը՝ Robux
Roblox-ը ավելի շատ հարթակ է, քան ինքնուրույն խաղ, որը թույլ է տալիս ուսումնասիրել օգտվողների կողմից ստեղծված խաղերի հսկայական շարք: Այն անվճար է խաղալու համար և համաճարակի ժամանակ մեծ համբավ է վայելել: 2020 թվականի հուլիսին այն ունեցել է 164 միլիոն կանոնավոր օգտագործող:
Roblox-ին մասնակցելու համար խաղացողները պետք է ստեղծեն ավատար, իսկ դրա համար գումար է անհրաժեշտ։ Խաղացողները սիրում են իրենց կերպարներին հագցնել հագուստ, տալ աքսեսուարներ, ընտանի կենդանիներ և նույնիսկ ապահովել տրանսպորտային միջոցներով, որոնք ձեռք են բերվել խաղի մեջ գտնվող Robux արժույթով: Ծրագրավորողները վաստակում են այս արժույթի մի մասը՝ խաղեր ստեղծելով և վաճառքից բաժին ստանալով:
Fortnite. արժույթը՝ V-bucks
Fortnite-ի գլխավոր նպատակը գոյատևումն է։ Այս խաղի մի քանի տարբեր տարբերակներ կան, բայց ամենահանրաճանաչը ներառում է 100 խաղացող, որոնք թռչում են կղզի, որպեսզի հավաքեն հանդերձանքը և կռվեն միմյանց հետ, մինչդեռ թունավոր փոթորիկը սեղմում է խաղադաշտը՝ հակառակորդներին մոտեցնելով միմյանց:
Գեյմերները կարող են գնել հատուկ մշակված «մաշկ», «էմոցիաներ» կամ պարեր, ինչպես նաև խաղային անցագրեր և «թալան տուփեր», որոնք խաղացողին տալիս են տարբեր արժեքներով և նպատակներով պատահական վիրտուալ իրեր, որոնք կոչվում են թալան: Այս թվային ապրանքները վաճառվում են V-bucks-ով՝ խաղի մեջ գտնվող արժույթով: Դրանցից մի քանիսը կարելի է վաստակել՝ խաղալով Fortnite, բայց շատ ավելի հեշտ է V-Bucks գնել իրական փողով:
Minecoins. արժույթը՝ Minecraft
Minecraft-ը մի փոքր ավելի հին է, քան Fortnite-ը և Roblox-ը և այնքան էլ չի ապավինում ներծրագրային գնումներին: Թեև վաղ տարբերակներն անվճար են, շատերը վճարում են այս աշխարհաշինական խաղի ավելի ժամանակակից տարբերակների համար: Այնուամենայնիվ, Minecraft-ն ունի նաև իրական փողերը վիրտուալ արժույթի վերածելու հնարավորություն: Այս խաղում թվային արժույթը կոչվում է minecoins, որի համար խաղացողները կարող են գնել «հյուսվածքային փաթեթներ» կամ հավելումներ, որոնք փոխում են խաղի տեսքը. ինչպես նաև մուտք դեպի նոր վիրտուալ աշխարհներ: Minecoin-ները կարող են ծախսվել նաև Minecraft Marketplace-ում հատուկ հավելումների վրա:
FIFA-ի արժույթը՝ FIFA-ի միավորներ
Պատմության մեջ ամենահին և, հավանաբար, ամենահաջողակ սպորտային խաղերից մեկը՝ ՖԻՖԱ-ի ֆուտբոլային խաղերն ունեն նաև ներխաղային փողի իրենց տարբերակը, որը կոչվում է FIFA Points: Նրանք տարբեր կերպ են օգտագործվում խաղի տարբեր տարբերակներում։ FIFA Ultimate Team-ում խաղացողները կարող են գնել FUT փաթեթներ, որոնք պարունակում են բազմաթիվ վիրտուալ ֆուտբոլիստներ և վճարել՝ մտնելու համար FUT Draft ռեժիմ, որը թույլ է տալիս խաղացողներին փորձել տարբեր խաղացողներ և թիմեր: FIFA Mobile-ում արժույթն օգտագործվում է կայունությունը լրացնելու և խաղացողների փաթեթներ գնելու համար:
Pokemon Go. արժույթը՝ PokeCoin
Pokémon Go-ում հաջջողության հասնելու համար ձեզ հարկավոր չեն պարզապես արագ ոտքեր և սուր աչք. «խորը գրպանները» նույնպես օգնում են: Խաղացողները կարող են օգտագործել PokéCoins՝ Poké Balls գնելու համար՝ վայրի պոկեմոններ գրավելու համար, ինչպես նաև հագուստ և աքսեսուարներ խաղի մեջ գտնվող ավատարների համար: Խաղացողները կարող են վաստակել այս արժույթի մի մասը՝ պայքարելով իրենց Պոկեմոնների դեմ, բայց կրկին PokéCoin-ն ավելի հեշտ է ձեռք բերել իրական փողերով:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին