Amazon-ը գործարկում է Inspire-ը: Այն նման է TikTok-ին և աջակցում է և՛ լուսանկարներին, և՛ տեսանյութերին:
Inspire-ը ներծրագրային գնումների հոսք է, որն անհատականացված է գնվող լուսանկարներով և տեսանյութերով՝ հիմնված ձեր ընտրած հետաքրքրությունների և ներգրավվածության վրա: Հավելվածը նախագծված է շեղելու սպառողների ուշադրությունը այնպիսի հավելվածներից, ինչպիսին է TikTok-ը, որտեղ ապրանքանիշերը կարող են ուղղակիորեն վաճառվել սպառողներին:
Սկզբնական շրջանում գնումների գործառույթը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի հաճախորդներին:
Inspire-ն օգտագործելու համար հարկավոր է ներբեռնել Amazon Shopping հավելվածը:
Inspire-ով գնումներ սկսելու համար նախ պետք է բացեք Amazon Shopping հավելվածը՝ քլիք անել ներքևի նավիգացիոն տողի լույսի լամպի պատկերակին: Առաջին անգամ գործարկվելիս օգտատերերին առաջարկվում է ընտրել իրենց հետաքրքրությունները, ինչպիսիք են՝ արշավական պարագաներ, տնային բույսեր, դիմահարդարում, մաշկի խնամք, ընտանի կենդանիներ, խաղեր, բույսեր, քայլարշավ, ինտերիերի ձևավորում, ճանապարհորդություն, վազք, սուրճ և այլն: Դրանից հետո ձեր գնումների հոսքը անհատականացվելու է հատուկ ձեզ համար ընտրված ֆոտո և վիդեո բովանդակությամբ:
Թեև Inspire-ը կենտրոնանում է կարճ վիդեո բովանդակության վրա, բայց այդուամենայնիվ ծրագիրն առաջարկում է լուսանկարների աջակցություն՝ այն դարձնելով հիբրիդ TikTok-ի և Instagram-ի միջև: Ինչպես Instagram-ում, կարող եք կրկնակի հպել էկրանի ցանկացած կետում՝ կարմիր սրտով բովանդակությունը «հավանելու» համար: Այնուամենայնիվ, դուք ոլորում եք Inspire ինտերֆեյսի միջով այնպես, ինչպես դա անում եք TikTok-ի ուղղահայաց վիդեո հոսք օգտագործելիս, որտեղ ներքևից վերև սահում եք՝ հաջորդ տեսանյութը տեսնելու համար: Փոխազդեցության կոճակները նույնպես գտնվում են էկրանի աջ կողմում, ինչպես TikTok-ը։
Բաց մի թողեք Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունները՝
Telegram-ում
Linkedin-ում
Facebook-ում