«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը». Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսին՝ Նյու Յորքում

Orion Worldwide Innovations-ը հայտարարում է, որ Orion Summit 2023-ը տեղի կունենա աշխարհի ֆինանսական կենտրոնում՝ Նյու Յորք քաղաքում, հունիսի 19-22-ին, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:  Միջոցառումը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկն ազդարարող տեսանյութը հրապարակվել է այսօր՝ Օրիոնի պաշտոնական հարթակներում:

«Orion Summit 2022-ի հաջողությունը մեզ վստահություն տվեց ավելի հավակնոտ ծրագրեր կազմելու և իրագործելու ստարտափ էկոհամակարգերի և տնտեսության զարգացման համար: Այս տարի գագաթնաժողովի նպատակն է ստեղծել բանկային ներդրումների միջավայր և խթանել համաշխարհային գործընկերությունը՝ Հայաստանում միաձուլումների և ձեռքբերումների (M&A), կորպորատիվ վենչուրային ֆոնդերի և ընտանեկան գրասենյակների զարգացման միջոցով»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։

«Orion Summit 2023-ի առաքելությունն է խթանել նորարարության արագ աճը և դիրքավորել Հայաստանն ու հայ ազգը՝ որպես համաշխարհային տնտեսության և հասարակության բարեկեցության ազդեցիկ ուժ, ինչպես նաև դիրքավորել Հայաստանն աշխարհում՝ Թվային Ջուղա ցանցի գործունեության միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցելու և այս ճանապարհն անցնելու պետական ու մասնավոր ընկերությունների հետ»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի...

Binance-ը վերադառնում է Հարավային Կորեայի կրիպտոարժույթների շուկա GOPAX Exchange Stake-ով

GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը...

Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ...

Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր...