InecoMobile Business. թվային բանկինգի ամենասիրելի հավելվածն արդեն հասանելի է նաև բիզնեսներին

Ինեկոբանկը տարին սկսում է երկար սպասված պրոդուկտի՝ InecoMobile Business հավելվածի թողարկմամբ։

Բանկն ընդլայնելով մոբայլ բանկինգով ֆինանսական գործարքներ կատարելու հնարավորությունները՝ ներկայացնում է InecoMobile Business հավելվածն արդեն նաև իր բիզնես հաճախորդների համար։ Մոտեցումը նույնն է` նորարարաություն հանուն հարմարավետության։

Նորարարական լուծումներով հագեցած InecoMobile Business-ը  հասանելի է դարձրել անհրաժեշտ ֆինանսական գործարքների իրականացումը մեկ  հարթակում՝ հնարավորություն տալով բանկի ներկա և ապագա գործընկեր բիզնեսներին կառավարելու իրենց ընկերության ֆինանսները յուրաքանչյուր պահի՝ հաշված րոպեների ընթացքում։

Ինեկոբանկի բիզնես հաճախորդները վաղուց ունեին հնարավորություն կառավարելու իրենց ընկերությունների բիզնես հաշիվները InecoOnline համակարգի միջոցով, իսկ այսօր արդեն նրանց համար հասանելի է կիրառելիությամբ պարզ, բայց միևնույն ժամանակ բազմաֆունկցիոնալ InecoMobile Business հավելվածը։

«Աննախադեպ արագ զարգացող աշխարհում արագ են փոփոխվում նաև բիզնեսի պահանջները և բնական է, որ առաջանում է անհրաժեշտություն  բանկային ծառայությունները նույնպես առավելագույնս թվայնացնել և համապատասխանեցնել բիզնեսի կարիքներին։ Թվային բանկինգի InecoMobile Business հավելվածը ստեղծվել է հենց այս մոտեցմամբ և այս նպատակով»,- նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտեմ Չիչյանը։

InecoOnline համակարգի՝ բիզնեսի համար նախատեսված բոլոր հիմնական գործառույթները ներառված են նաև IOS և Android սարքերով հասանելի Ինեկոբանկի նոր բջջային հավելվածում: Թվային բանկինգի նորարարական InecoMobile Business հավելվածն աշխատում է նույն սկզբունքով, ինչ արդեն վաղուց սիրելի դարձած InecoMobile-ը, բայց այս դեպքում արդեն միայն բիզնես հաճախորդների համար։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ և պարզեցված կերպով կառավարել  ընկերության հաշիվները, քարտերը, վարկերն ու վարկային գծերը և ավելին պարզ, արագ, ապահով եղանակով՝ ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ խնայելով ամենաթանկը՝ ժամանակը։

InecoMobile Business հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ։

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Visa-ն SWIFT համակարգում StableCoin-ներով վճարումներ է փորձարկել

Visa-ն SWIFT համակարգում stablecoin-ներով վճարումների փորձնական փուլ է անցկացրել,...

JPMorgan-ը Գերմանիայում առցանց բանկ կստեղծի

JPMorgan Chase-ը նախատեսում է կրկնել Մեծ Բրիտանիայում իր թվային...

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի...

Binance-ը վերադառնում է Հարավային Կորեայի կրիպտոարժույթների շուկա GOPAX Exchange Stake-ով

GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը...