Hexact-ը գործնական տարին ամփոփել է կրկնապատկված եկամուտներով

Երևան, Հայաստան – Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին. չնայած տեխնոլոգիական ոլորտի դժվարություններին, ընկերությունը կրկնապատկել է եկամուտները:

Անցած տարի Hexact-ը գործարկել է իր չորրորդ պրոդուկտը՝  Hexospark-ը: Այն էլեկտրոնային փոստի ավտոմատացման և հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է: Իր 4 պրոդուկտների՝ Hexomatic-ի, Hexowatch-ի, Hexospark-ի և Hexometer-ի կատարելագործման համար մշակվել է 59 նոր գործառույթ (feature) և 135 բարելավում (update): Hexact-ի պրոդուկտները կրկնվող ու աշխատատար պրոցեսների ավտոմատացման շնորհիվ օգնել են իրենց ավելի քան 100,000 օգտատերերին՝ խնայելու 1,067,559 աշխատանքային ժամ: Միաժամանակ, նոր ռեկորդ է գրանցվել. օգտատերերը դիտարկել-«քերել» (scrape) են 4,4 միլիոն վեբ-էջ, իսկ Hexowatch-ի միջոցով բացահայտել մոտ 4,3 միլիոն փոփոխություն տարբեր վեբ-էջերում:

Hexact-ի պրոդուկտները 2022 թվականին 16 տարբեր մրցանակներ են շահել Capterra-ից, GetApp-ից, G2-ից և Software Advice-ից:

Hexact-ի մասին

«Hexact»-ի էկոհամակարգը 4 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական,  հասանելիության,  կոդի  կամ  գների  առցանց  փոփոխությունները  և  ծանուցում  այդ մասին:  Hexospark-ը անհատականացնում է էլեկտրոնային նամակները, ավտոմատացնում հետագա քայլերը և նպաստում վաճառքների ավելացմանը։ Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։

«Մենք փորձում ենք փոխել խաղի կանոնները՝ ցանկացած չափի բիզնեսի համար ավտոմատացումն ու տվյալներն իրոք հասանելի դարձնելով մեկ «քլիքով»: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, թիմին ու ներդրողներին՝ մեր ավտոմատացման շարժմանը միանալու համար»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի...

Binance-ը վերադառնում է Հարավային Կորեայի կրիպտոարժույթների շուկա GOPAX Exchange Stake-ով

GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը...

Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ...

Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր...