«Կատարյալ» երգացանկը երբեմն պետք է հավաքել բառացիորեն հատիկ-հատիկ`մի քանի տարվա ընթացքում մեկ երգ ավելացնելով: Բարեբախտաբար, արհեսատական բանականությունը՝ AI-ն, որը դարձել է մեր հիմնական օգնականը շատ ոլորտներում, այժմ պարզեցնում է այս խնդիրը: PlaylistAI-ը OpenAI տեխնոլոգիայի վրա հիմնված նոր հավելված է, որը ստեղծում է երգացանկեր՝ հիմնվելով օգտատերերի հարցումների և նրանց երաժշտական նախասիրությունների վրա:
Երգացանկ կազմելու համար հարկավոր է PlaylistAI-ը կապել Spotify-ին կամ Apple Music-ին: Այնուհետև մուտքագրեք հարցում, օրինակ՝ «Լեդի Գագայի ոճի երաժշտություն», «80-ականների հանրաճանաչ երգեր» և «Բոն Իվերի նման անձրևոտ երեկոներ»։ Դրանից հետո գործիքը կառաջարկի կատարողների ցանկ, որը կարող եք խմբագրել ըստ ձեր նախասիրությունների: Ավարտված երգացանկը ավտոմատ կերպով փոխանցվում է Spotify կամ Apple Music:
«Spotify-ում երգացանկերի դիտումը նման է ալգորիթմական սոցիալական մեդիայի հոսքի մեջ պտտվելուն, որն առաջարկում է այն, ինչն իր կարծիքով, ձեզ հարկավոր է,- ասում է PlaylistAI-ի մշակող Բրետ Բաումանը:
Երաժշտական հարթակները հակված են բազմաթիվ ենթադրությունների հիման վրա եզրակացություններ անել մեր ճաշակի մասին: Մասնավորապես, Spotify-ն առաջարկում է երաժշտություն՝ հիմնված ձեր լսումների պատմության վրա:
Միևնույն ժամանակ, PlaylistAI-ն օգտատերերին հնարավորություն է տալիս գոնե մասամբ կառավարել այս գործընթացը, ինչպես նաև, ըստ Բաումանի, «բացահայտել նոր երաժշտություն և արտիստներ, որոնք պարտադիր չէ, որ ամենահայտնին լինեն»: