Fastex ընկերությունը մեկնարկել է պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքը: Հայկական ծագմամբ թվային ակտիվի Fasttoken-ի (FTN) հանրային վաճառքի փուլը տևելու է 3 օր՝ հունվարի 18-ից 20-ը: Թոքենների քանակը՝ 10 մլն է, իսկ կրիպտոարժույթի տեղաբաշխման գինը մեկ թոքենի համար 0,35 ԱՄՆ դոլար:
Fasttoken-ը գործում է Ethereum բլոկչեյնի վրա: Այսօր FTN-ն բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ շուրջ 1 միլիոն ակտիվ օգտագործողի և 700 գործընկերոջ համար՝ SoftConstruct ցանցի 20 հարթակում: Վաճառքի մասին լրացուցիչ տեղեկությունները ներկայացված են կայքում:
Fastex էկոհամակարգը հիմնված է Web3.0-ի վրա:
Այն հանդիսանում է Fasttoken կրիպտոարժույթի, Fastex Verse մետավերս տիրույթի, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակի, Fastex Pay թվային ակտիվով Web3.0-ում վճարային համակարգի, ftNFT մարկետի, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյնի համար մեկ ընդհանուր հարթակ։ Հատկանշական է, որ վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացվել է Fastex-ի կողմից ստեղծված՝ աշխարհում առաջին NFT խանութը՝ ftNFT: