Բրազիլիան և Արգենտինան քննարկում են միասնական արժույթի ստեղծման հարցը

Բրազիլիան և Արգենտինան՝ Հարավային Ամերիկայի խոշորագույն տնտեսություններից երկուսը, պատրաստվում են հայտարարել ընդհանուր արժույթի գործարկման աշխատանքների մեկնարկի մասին։ Կողմերը սկզբում կքննարկեն դրա անունը։

Ինչպես նշում է Financial Times-ը, երկրների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կսկսեն նախնական աշխատանքները նոր արժույթի վրա։ Բուենոս Այրեսի գագաթնաժողովի քննարկման թեմաներից մեկը լինելու է արժույթի անունը։ Բրազիլիան առաջարկում է «sur» անունը, որն իսպաներենից թարգամանաբար նշանակում է հարավ:

Ըստ Financial Times-ը-ի՝ հարավամերիկյան ընդհանուր արժույթի ի հայտ գալը կարող է խթանել տարածաշրջանային առևտուրը և նվազեցնել կախվածությունը ԱՄՆ դոլարից։ Հրատարակության հաշվարկների համաձայն՝ արժութային միությունը կարող է կազմել համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 5%-ը և դառնալ երկրորդը եվրոյից հետո (14%)։

Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան ասել է, որ կողմերը կսկսեն ուսումնասիրել բոլոր անհրաժեշտ պարամետրերը՝ հարկաբյուջետային խնդիրներից մինչև տնտեսության չափերը և կենտրոնական բանկերի դերը։

«Սա առաջին քայլն է Լատինական Ամերիկայի երկար ճանապարհին», – ասում է Մասսան: Քաղաքական գործիչը հավելել է, որ «չի ցանկանում կեղծ հույսեր ստեղծել» և հիշեցրել, որ եվրոյի ստեղծման համար պահանջվել է 35 տարի։

Նախատեսվում է, որ առաջին անգամ նոր արժույթը կշրջանառվի բրազիլական ռեալին և արգենտինական պեսոյին զուգահեռ։

Թերթի զրուցակիցներից մեկն ասել է, որ 2019 թվականին Բրազիլիան և Արգենտինան արդեն քննարկում էին միասնական արժույթի գործարկումը, սակայն հետո բանակցությունները խափանվեցին՝ Բրազիլիայի Կենտրոնական բանկի այս գաղափարին ընդդիմանալու պատճառով։

Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա 11 ամսվա տարեկան կտրվածքով աճել է գրեթե 21%-ով և կազմել 26,4 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, 2022 թվականին Արգենտինայում գնաճը հասել է վերջին 32 տարվա ամենաբարձր մակարդակին՝ կազմելով 94,8%:

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Visa-ն SWIFT համակարգում StableCoin-ներով վճարումներ է փորձարկել

Visa-ն SWIFT համակարգում stablecoin-ներով վճարումների փորձնական փուլ է անցկացրել,...

JPMorgan-ը Գերմանիայում առցանց բանկ կստեղծի

JPMorgan Chase-ը նախատեսում է կրկնել Մեծ Բրիտանիայում իր թվային...

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի...

Binance-ը վերադառնում է Հարավային Կորեայի կրիպտոարժույթների շուկա GOPAX Exchange Stake-ով

GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը...