GOPAX-ը հարավկորեական կրիպտոարժույթների փոխանակման 5 բորսաներից մեկն է, որը լիցենզավորված է տեղական ֆինանսական կարգավորիչի կողմից կրիպտոարժույթի փոխանակման ծառայություններ մատուցելու համար:
Binance Holdings Ltd. ձեռք է բերել Հարավային Կորեայի խնդրահարույց փոխանակման GOPAX-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, այդպիսով թվային ակտիվների առևտրի խոշորագույն օպերատորին վերադարձնելով շուկա, որից նա հեռացել է 2 տարի առաջ: Այս մասին գրում Է Bloomberg-ը։
Այս գնման ֆինանսավորումը ստացվել է համատեղ ներդրումային ծրագրից, որը կոչվում է Industrial Recovery Initiative: Ավելի վաղ Binance-ի ղեկավարությունը հայտարարեց, որ կներգրավի ներդրողներ և կհատկացնի մոտ 1 միլիարդ դոլար՝ ձեռք բերելու ընկերություններ, որոնք տուժել են FTX բորսայի փլուզումից և ամբողջ կրիպտո արդյունաբերության անկումից` 2022 թվականի վերջին: Ի դեպ, GOPAX-ը կապված էր Genesis Global Capital-ի առաջարկած ապրանքների հետ, որոնք սնանկացան։
Gopax Streamer Inc.-ի մայր ընկերությունը սնանկացած Genesis Global-ի 10 խոշորագույն Հայտնի վարկատուների շարքում է: Genesis-ը, gopas-ի առաջարկած եկամտաբեր արտադրանքի գործընկերն էր: GOPAS-ի բլոգային գրառման համաձայն, ամերիկյան կրիպտո վարկատուի՝ Digital Currency Group-ի մայր ընկերությունը GOPAX-ի երկրորդ խոշոր բաժնետերն է:
Binance-ը նախատեսում է կապիտալ ներդնել փոխանակման մեջ, որպեսզի հաճախորդները կարողանան միջոցներ հանել և վճարել gopax gofi-ի եկամտաբեր արտադրանքի տոկոսները:
Հիշեցնենք, որ Binance-ը դադարեցրեց իր գործունեությունը Հարավային Կորեայում 2021 թվականին՝ պատճառաբանելով ցածր օգտագործման և առևտրի ծավալները: Սակայն անցյալ տարվա վերջին ընկերությունը որոշեց մուտք գործել ճապոնական շուկա՝ լիովին համապատասխանելով կանոնակարգերին՝ գնելով Sakura Exchange BitCoin-ի 100% բաժնետոմսերը: