JPMorgan Chase-ը նախատեսում է կրկնել Մեծ Բրիտանիայում իր թվային բանկի հաջողությունը՝ ստեղծելով նմանատիպ առցանց ծառայություն Գերմանիայում, հայտնում է Bloomberg-ը: Ամերիկյան հսկան Բեռլինում աշխատակիցներ է հավաքագրում՝ մանրածախ թվային վարկատուի գործարկման նախաշեմին, որը կարող է հայտնվել հաջորդ տարվա վերջին, գրում Է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Պարբերականը հայտնում է, որ Բեռլինը դիտարկվում է որպես Եվրոպական միությունում JPMorgan-ի էքսպանսիայի հենակետ։ Նշենք, որ բանկն իր մասնաճյուղն է բացել Մեծ Բրիտանիայում դեռ 2021 թվականին։
Գործարկման առաջին ութ ամսվա ընթացքում միայն, Բրիտանիայում օգտատերերի ավանդների ընդհանուր ծավալը հասել է 10 մլրդ դոլարի: JPMorgan-ն այժմ ձգտում է ընդլայնել իր բիզնեսը Մեծ Բրիտանիայում, ավելացնելով կրեդիտ քարտերի պատվերներ և անհատականացված վարկավորման տարբերակներ: