Visa-ն SWIFT համակարգում StableCoin-ներով վճարումներ է փորձարկել

Visa-ն SWIFT համակարգում stablecoin-ներով վճարումների փորձնական փուլ է անցկացրել, այս մասին StarkWare Sessions 2023 կոնֆերանսի ժամանակ ասել է ընկերության կրիպտոբաժնի ղեկավար Կուի Շեֆիլդը: Նրա խոսքով, Visa-ն ներդրումներ է կատարում թվային ակտիվների փոխակերպման ոլորտում:

Վճարային ընկերությունն աշխատում է իր համակարգում կրիպտոարժույթները fiat փողի և հակառակը փոխարկելու հնարավորության ներդրման վրա:

SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunications) ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման միջազգային համակարգ է, որը միավորում է դրամական փոխանցումները և դրանք դարձնում անվտանգ:

Փորձնական վճարումները կատարվել են USDC stablecoin-ներով Ethereum բլոկչեյնի վրա: Ընկերության կրիպտո ստորաբաժանման ղեկավարի խոսքով՝ դա թույլ է տալիս դրամական փոխանցումները շատ ավելի արագ իրականացնել։ Այնուամենայնիվ, SWIFT համակարգում կան մի շարք սահմանափակումներ, ուստի դեռ հնարավոր չէ գումար փոխանցել այնքան հաճախ, որքան մենք կցանկանայինք, ասել է Շեֆիլդը։ SWIFT Visa համակարգից դուրս կրիպտոարժույթներով գործարքներ են իրականացվում արդեն մի քանի տարի։

USDC stablecoin-ով առաջին գործարքը, որտեղ օգտագործվել է Ethereum բլոկչեյնը իրականացվել է Crypto.com հարթակում՝ 2021 թվականի մարտին: Անցյալ տարեվերջին Visa-ն հայտարարեց, որ մշակել է բլոկչեյնով ավտոմատ վճարումների լուծում։

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Վրաստանի թվային վճարումների շուկան տարեվերջին կգերազանցի $1 միլիարդը

Վրացական ֆինտեխ շուկան պատրաստ է արագ աճի. STATISTA-ի տվյալներով՝ 2023 թվականի...

Apple-ն ամեն տարի $1 միլիարդ կներդնի հոլիվուդյան ֆիլմերում

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար...

ԱՄԷ ԿԲ-ն գործարկում է թվային դիրհամը

Առաջին փուլում կգործարկվի բլոկչեյն կամուրջ՝ CBDC-ում միջազգային վճարումները փորձարկելու և Հնդկաստանի...

ԱՄՆ-ում կրիպտոարժույթի յուրաքանչյուր 3-րդ օգտատիրոջը թալանել են

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել...