Google-ը 300 մլն դոլար է ներդնում Anthropic-ում

Financial Times-ը հայտնում է, որ Google-ը մոտ 300 միլիոն դոլար է ներդրել Anthropic-ում՝ արագ զարգացող «գեներատիվ AI» ստարտափում: Գործարքը ենթադրում է, որ Google-ը կստանա ընկերության բաժնետոմսերի մոտ 10%-ը: Anthropic-ը, իր հերթին, կօգտագործի Google Cloud-ը որպես իր ամպային ծառայությունների մատակարար:

Google-ը հաստատել է, որ ներդրումներ է կատարել և խոշոր ամպային պայմանագիր է կնքել Anthropic-ի հետ, բայց մանրամասներ չի տրամադրել:

Anthropic-ը հիմնադրել է OpenAI-ի հետազոտությունների նախկին տնօրեն Դարիո Ամոդեին՝ 2021 թվականին, ընկերությունից հեռացած այլ աշխատակիցների հետ: Դարիոն լքել է Openair-ը՝ ընկերության ուղղության շուրջ տարաձայնությունների պատճառով:

Մշակողները մտահոգված էին, որ Microsoft-ի առաջին ներդրումը OpenAI-ին ավելի առևտրային ուղի կտանեն և կզրկեն առաջադեմ AI-ի անվտանգությունից: Anthropic-ի խելացի չաթ-բոտը, որը մրցում է OpenAI-ի ChatGPT-ի հետ, կոչվում է Claude:

Ստարտափը հավաքել է ավելի քան 700 միլիոն դոլար մինչև Google-ի ներդրումը, որոնք կատարվել են 2022 թվականի վերջին, սակայն նախկինում դրանց մասին չի հաղորդվել։ Ընկերության խոշորագույն ներդրողը Alameda Research-ն է՝ FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդի կրիպտոարժույթի հեջ-ֆոնդը, որը 500 միլիոն դոլար է ներդրել, նախքան անցյալ տարի սնանկության մասին հայտարարելը:

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Վրաստանի թվային վճարումների շուկան տարեվերջին կգերազանցի $1 միլիարդը

Վրացական ֆինտեխ շուկան պատրաստ է արագ աճի. STATISTA-ի տվյալներով՝ 2023 թվականի...

Apple-ն ամեն տարի $1 միլիարդ կներդնի հոլիվուդյան ֆիլմերում

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար...

ԱՄԷ ԿԲ-ն գործարկում է թվային դիրհամը

Առաջին փուլում կգործարկվի բլոկչեյն կամուրջ՝ CBDC-ում միջազգային վճարումները փորձարկելու և Հնդկաստանի...

ԱՄՆ-ում կրիպտոարժույթի յուրաքանչյուր 3-րդ օգտատիրոջը թալանել են

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել...