Amazon-ն ԱՄՆ-ում ռոբոտ տաքսի է գործարկել

Amazon-ի դուստր ձեռնարկությունը՝ Zoox ստարտափը հրապարակել է ինքնակառավարվող միկրոավտոբուսի լուսանկարները և առաջին փորձարկումն անցկացրել՝ տեղափոխելով ուղևորներին հանրային ճանապարհով: Ռոբոտ տաքսին չունի ո՛չ ղեկ, ո՛չ էլ ոտնակներ։ Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակվում է 64 կմ/ժ-ով ։

ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Zoox-ին փորձարկել մեքենան, պայմանով, որ ռոբո-տաքսին դուրս չի գա նշված տարածքից, չի գերազանցի արագությունը և կերթևեկի միայն հանգստյան օրերին:

Մի քանի շաբաթ տևած փորձարկումներից հետո արտադրողը հայտնել է, որ Zoox-ը երբեք չի կանգնել և ընթացքի ժամամակ որևէ խնդիր չի ունեցել, պահպանել է ճանապարհային երթևեկության կանոնները, արգելակել և շրջանցման ժամանակ միացրել ազդանշանները։

Zoox-ի ինքնակառավարվող տաքսին կարող է տեղափոխել մինչև չորս ուղևոր: Ընդորում, ուղևորները նստում են իրար դեմ դիմաց։

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Վրաստանի թվային վճարումների շուկան տարեվերջին կգերազանցի $1 միլիարդը

Վրացական ֆինտեխ շուկան պատրաստ է արագ աճի. STATISTA-ի տվյալներով՝ 2023 թվականի...

Apple-ն ամեն տարի $1 միլիարդ կներդնի հոլիվուդյան ֆիլմերում

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար...

ԱՄԷ ԿԲ-ն գործարկում է թվային դիրհամը

Առաջին փուլում կգործարկվի բլոկչեյն կամուրջ՝ CBDC-ում միջազգային վճարումները փորձարկելու և Հնդկաստանի...

ԱՄՆ-ում կրիպտոարժույթի յուրաքանչյուր 3-րդ օգտատիրոջը թալանել են

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել...