Սինգապուրում Fintech ներդրումները հասել են պատմական առավելագույնին

Fintech ներդրումները Սինգապուրում հասել են պատմական առավելագույնին՝ վերջին երեք տարվա ընթացքում: Այս ոլորտում ներդրումներն աճել են 22%-ով և հասել 4,1 միլիարդ դոլարի, գրանցելով մասնավոր և վենչուրային կապիտալի 250 գործարք:

KPMG-ի Fintech Pulse-ի զեկույցի համաձայն, սա վերջին տասնամյակի ընթացքում Fintech-ի երկրորդ ամենամեծ ներդրումն է. 2019-ին՝ համաշխարհային համաճարակի սկսվելուց անմիջապես առաջ, ներդրումները գերազանցել են 5,62 միլիարդ դոլարը:

Ամբողջ աշխարհում 2022 թվականին ֆինտեխում ներդրումները հասել են 164,1 մլրդ դոլարի՝ 6006 գործարքների շրջանակում: 2021-ին այս թիվը եղել է 238,9 մլրդ՝ 7321 գործարքի շրջանակում: 2022 թվականին համաշխարհային ներդրումների երեք հիմնական ոլորտներն էին վճարումները, որին հաջորդում էին կրիպտոարժույթը և բլոկչեյնը, ինչպես նաև ռեգտեխը (կարգավորող տեխնոլոգիաներ-регуляторные технологии):

Սինգապուրում միջոցներն ուղղվել են երեք հիմնական ոլորտներին՝ կրիպտոարժույթներ և բլոկչեյն, վճարումներ և կենսակերպի բարելավման տեխնոլոգիաներ։ Բլոկչեյնը և կրիպտոարժույթները մեծ ներդրումային հետաքրքրություն են առաջացրել նաև 2021 թվականին։ Այն ժամանակ կատեգորիան գրավել է ընդհանուր միջոցների գրեթե կեսը՝ 82 գործարքների արդյունքում հավաքելով 1,48 միլիարդ դոլար։

Այնուամենայնիվ, արժե հաշվի առնել, որ խոշոր ընկերությունների՝ Three Arrows Capital-ի, Terra-ի և FTX-ի փլուզումը նպաստեց Սինգապուրում ներդրումային ակտիվության նվազմանը: Չնայած շուկան բավականին արագ վերականգնվեց ցնցումից, այդուամենայնիվ, KPMG-ի մասնագետների կարծիքով, այս տարվա առաջին կիսամյակում կրիպտո հատվածում ներդրումները բավականին զուսպ կլինեն։ Դա պայմանավորված է այս ոլորտում համաշխարհային կարգավորող մարմինների հետաքրքրության աճով:

 

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Վրաստանի թվային վճարումների շուկան տարեվերջին կգերազանցի $1 միլիարդը

Վրացական ֆինտեխ շուկան պատրաստ է արագ աճի. STATISTA-ի տվյալներով՝ 2023 թվականի...

Apple-ն ամեն տարի $1 միլիարդ կներդնի հոլիվուդյան ֆիլմերում

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար...

ԱՄԷ ԿԲ-ն գործարկում է թվային դիրհամը

Առաջին փուլում կգործարկվի բլոկչեյն կամուրջ՝ CBDC-ում միջազգային վճարումները փորձարկելու և Հնդկաստանի...

ԱՄՆ-ում կրիպտոարժույթի յուրաքանչյուր 3-րդ օգտատիրոջը թալանել են

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել...