Հայկական HOPSHOP-ն անցել է EWC մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ

Ձեռներեցության աշխարհի գավաթ մրցույթի կազմակերպիչներն այսօր հայտնում են, որ EWC Հայաստան 2022-ի երկու ազգային հաղթողներց մեկն ընդգրկվել է EWC համաշխարհային եզրափակիչ փուլ անցած 100 ստարտափների կազմում՝ մրցելու 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի համար։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 9-12-ը՝  Բիբան 2023 միջոցառման շրջանակներում, որը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենամեծ միջոցառումը՝ նախատեսված ձեռներեցների և փոքր ու միջին ձեռնարկությունների համար։

Հայաստանը ներկայացնող ստարտափը լինելու է HOPSHOP-ը, որը 2022 թվականի օգոստոսի 13-ին տեղի ունեցած EWC Հայաստան 2022 մրցույթի երկու ազգային հաղթողներից մեկն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթը, որը կազմակերպվում է Համաշխարհային ձեռներեցության ցանցի` GEN (Global Entrepreneurship Network)-ի և Monsha’at-ի (Սաուդյան Արաբիայի փոքր և միջին ձեռնարկությունների գլխավոր վարչություն) հետ համատեղ համարվում է ամենամեծ և ամենահարուստ ստարտափ մրցույթներից: Ամեն տարի ձեռներեցները մրցում են 1 միլիոն դոլարի չափով դրամական պարգևների և դրսից բարձր արժեք ունեցող ներդրումների, աջակցության և հանրայնացման համար:

2021 թվականից սկսած՝ Հայաստանում EWC ազգային մրցույթը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից՝ ազգային էկոհամակարգի մի քանի պետական ևմասնավոր կազմակերպությունների հետ մեկտեղ։

«Մենք չափազանց ուրախ ենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Ձեռներեցության ազգային գավաթի համաշխարհային եզրափակիչ փուլում Հայաստանն ունի իր ներկայացուցիչը»,- ասում է Նժդեհ Հովհաննիսյանը, որը EPIC կենտրոնի փոխտնօրենը և EWC մրցույթի ազգային համակարգողն է։ «Այժմ մենք անհամբեր սպասում ենք՝ Էր լսելու Ռիադում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլիընթացքում  HOPSHOP ստարտափի ձեռքբերումների մասին»։

2019 թվականին մեկնարկից ի վեր՝ EWC-ն ունեցել է ավելի քան 400,000 հայտադիմումներ՝ 200 երկրներից, որոնց հնարավորություն էտվել ձեռք բերել ավելի քան 3 միլիոն դոլարի չափով դրամական պարգևներ և ևս 256 միլիոն դոլար արժողությամբ բոնուսներով ևանվճար աջակցության ծառայություններ։

Եզրափակիչ անցած 100 մասնակիցները, որոնք հայտնի են որպես EWC 100, ընտրվել են որակավորման մրցումներում հաջողությանհասնելուց հետո: Լավագույն կատարողականություն ունեցող 250 ստարտափները հրավիրվել են մասնակցելու եռօրյա ճամբարին, որոնցից ընտրվել են 100-ը՝ մասնակցելու Համաշխարհային եզրափակիչ փուլին:

«Այս ընկերությունները և դրանց հիմնադիրները մեզ բոլոր փուլերում ապշեցրել են»,- ասում է  GEN-ի նախագահ ՋոնաթանՕրթմանսը։ «Նրանք աշխարհի ամենահրատապ մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներով կյանքեր փոխելուճանապարհին են»։

EWC 100 մասնակիցները հետևյալ աշխարահամասերից են՝ Աֆրիկա (6), Ասիա (17), Եվրոպա (28), Մերձավոր Արևելք (12), ՀյուսիսայինԱմերիկա (14), Օվկիանիա (2), Հարավային Ամերիկա (20) և Կարիբյան ավազան (1):

Էր Ռիադում գտնվելու ժամանակ՝ EWC 100-ը հնարավորություն կունենա տեսնելու Սաուդյան Արաբիայի զարգացող ստարտափմիջավայրը: Վերջին տարիներին էկոհամակարգը գրանցել է տրանսֆորմացիոն աճ՝ 2020, 2021 և 2022 թվականներին վենչուրայիններդրումների ռեկորդային բարձր ցուցանիշներ գրանցելով:

Բացի 300,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակի համար պայքարելուց, ստարտափները կպայքարեն նաև մասնագիտացվածկատեգորիաներում՝ հիմնված ոլորտի (ներառյալ տեխնոլոգիական և տիեզերագիտական ոլորտը, նաև՝ կայունության և շրջակամիջավայրի) և ազդեցությունը (ներառյալ սոցիալական ազդեցությունը, կայուն զարգացման նպատակները և կանանց կողմիցղեկավարվող ընկերությունները):

Բոլոր 100 միջազգային ֆինալիստները կստանան 100,000 ԱՄՆ դոլար՝ նվեր-ծառայությունների տեսքով, որոնք տրամադրելու ենայնպիսի գործընկերներ, ինչպիսիք են՝ AWS, Freshworks, Google Cloud, Hubspot, Stripe, Zoom և շատ այլ գործընկերներ։

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Վրաստանի թվային վճարումների շուկան տարեվերջին կգերազանցի $1 միլիարդը

Վրացական ֆինտեխ շուկան պատրաստ է արագ աճի. STATISTA-ի տվյալներով՝ 2023 թվականի...

Apple-ն ամեն տարի $1 միլիարդ կներդնի հոլիվուդյան ֆիլմերում

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար...

ԱՄԷ ԿԲ-ն գործարկում է թվային դիրհամը

Առաջին փուլում կգործարկվի բլոկչեյն կամուրջ՝ CBDC-ում միջազգային վճարումները փորձարկելու և Հնդկաստանի...

ԱՄՆ-ում կրիպտոարժույթի յուրաքանչյուր 3-րդ օգտատիրոջը թալանել են

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել...