InDrive տաքսի ծառայությունը 150 մլն դոլարի ներդրում է ներգրավել General Catalyst հիմնադրամից (այն նախկինում ներդրումներ է կատարել Snap-ում, Airbnb-ում և Stripe-ում): Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է inDriver-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Տոմսկին:
inDrive-ը թույլ է տալիս վարորդներին և ուղևորներին բանակցել ուղևորության արժեքի շուրջ: Բիզնեսի մոտ 60%-ը գտնվում է Լատինական Ամերիկայում, ընդ որում ամենամեծ շուկաներն են Մեքսիկան, Ղազախստանը, Բրազիլիան, Կոլումբիան և Եգիպտոսը: 2021 թվականին ստարտափը դարձավ «միաեղջյուր» և 150 միլիոն դոլար ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվեց 1,23 միլիարդ դոլար: Այդ փուլին մասնակցել է նաև General Catalyst-ը։
Ստարտափը հիմնադրվել է Յակուտիայում՝ 2013 թվականին, բայց այժմ այն գտնվում է Կալիֆորնիայում: 2022 թվականի մայիսին inDrive-ը Forbes-ին ասել է, որ իր աշխատակիցների մի մասին Ռուսաստանից տեղափոխում է Ղազախստան։ Տոմսկին ղազախական Forbes-ին հայտնել է, որ ԱՊՀ երկրներում Ղազախստանը ընկերության համար ամենամեծ շուկան է և «ամենաօպտիմալն ու կայուն վայրը տարածաշրջանում»։