Western Union-ը և Beforepay-ը հայտարարել են համագործակցության մասին, որը հաճախորդներին թույլ կտա մեծացնել միջազգային դրամական փոխանցումների ծավալները՝ հասանելիություն ստանալով հուսալի և մատչելի կարճաժամկետ վարկավորմանը:
Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել «Ուղարկիր հիմա, վճարիր ավելի ուշ» ծառայությունից՝ փոխառելով մինչև 2000 ավստրալական դոլար՝ օգտագործելով Beforepay-ի «կանխավճար մինչև աշխատավարձ» ծառայությունը Western Union թվային ալիքներում:
Western Union-ի ուսումնասիրության համաձայն՝ ավստրալիացի սպառողների 44%-ը կցանկանար ամբողջ աշխարհով մեկ գումար փոխանցելիս օգտվել «Ուղարկիր հիմա, վճարիր ավելի ուշ» ծառայությունից։
Western Union բջջային հավելվածի և կայքի միջոցով մուտք գործելով Beforepay՝ հաճախորդները կկարողանան ավելացնել իրենց փոխանցած գումարը: Լրացուցիչ միջոցներին հասանելիություն ստանալու համար գրանցումը կարող է կատարվել հաշված րոպեների ընթացքում, իսկ ստանալուց հետո կարող է մարվել մի քանի մասով:
Western Union-ի միջոցով միջազգային դրամական փոխանցումները կարող են ուղարկվել ավելի քան 200 երկրներ: Ակնկալվում է, որ նոր պայմանագրեր կնքելով՝ ընկերությունը կընդլայնի նմանատիպ առաջարկները այլ երկրներում ևս: