Binance-ը պայմանագիր է կնքել վրացական CityPay.io վճարային օպերատորի հետ. այժմ երկրում ավելի քան 600 օֆլայն սննդի կետեր կընդունեն վճարումներ՝ կրիպտոարժույթով:
Binance-ի և վրացական CityPay.io ծառայության հետ համագործակցության հայտարարությունը հայտնվել Binance-ի թվիթերյան էջում։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, երկու ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ավելի քան 600 տերմինալ ամբողջ երկրում կսկսեն կրիպտոարժույթն ընդունել որպես վճարման միջոց։
Արդեն հայտնի է, որ ծրագրի մասնակիցների թվում է ամերիկյան Wendy’s արագ սննդի ռեստորանների ցանցը։ Բացի այդ, Binance-ը խոստանում է, որ հնարավոր կլինի նաև վճարել գնումների և ծառայությունների դիմաց՝ օգտագործելով կրիպտոարժույթը «խոշոր հյուրանոցային ցանցերում, սուպերմարկետներում և ռեստորաններում»:
Նախկինում կրիպտոարժույթով վճարումները Binance հավելվածի միջոցով մեկնարկել էր Ֆրանսիայում: Սակայն ծրագրին մասնակցում է ընդամենը երկու ընկերություն՝ Miss Opéra բուտիկը և Le Carlie բարը։