Դրամական փոխանցումների ծառայություններ մատուցող Wise-ի հաճախորդների թիվը գերազանցել է 16 միլիոնը՝ ամբողջ աշխարհում, որը կայքի ռեբրենդինգի արդյունքն է:
Ամբողջական թարմացումը ներառում է թարմ կանաչ գունապնակ և նոր տառատեսակ, ինչպես նաև համաշխարհային արժույթների, լեզուների, այբուբենների և վայրերի օգտագործում ամբողջ աշխարհում:
Wise-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Քրիստո Կաերմանը մեկնաբանել է. «Մեր նոր տեսքը ոգեշնչված է աշխարհի միլիոնավոր մարդկանցից և ընկերություններից, ովքեր այսօր օգտագործում են Wise-ը»:
Wise-ի մոտ 6 միլիոն ակտիվ հաճախորդ յուրաքանչյուր եռամսյակում փոխանցում են ավելի քան 25 միլիարդ ֆունտ ստերլինգ գումար, իսկ ընկերությունն ամեն շաբաթ ավելացնում է մոտ 100,000 նոր հաճախորդ:
Առաջին անգամ գործարկվելով 2011 թվականին՝ որպես բարդ և ծախսատար բանկային փոխանցումների այլընտրանք, fintech Wise-ը վերջերս ակտիվորեն զարգացնում է իր միջազգային հաշիվները, որոնք թույլ են տալիս հաճախորդներին ուղարկել, ծախսել, ստանալ և պահել գումար աշխարհի ավելի քան 50 արժույթներով:
Wise-ը նաև հայտարարել է Սինգապուրում Assets ծառայության գործարկման մասին, և շուտով այդ գործառույթը հասանելի կդառնա նաև Եվրոպայի հաճախորդների համար: Իսկ Հնդկաստանում և Իսրայելում Wise-ը լիցենզիաներ է ստացել լրացուցիչ ծառայություններ գործարկելու համար, ներառյալ բազմարժութային հաշիվ և քարտ: