Ֆուտբոլային Matchday ստարտափը 21 միլիոն դոլար է հավաքել ֆինանսավորման մեկնարկային ռաունդում: Այս մասին հայտնում է Decrypt-ը։
Ներդրողներից մեկը հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի վենչուրային ընկերությունն է՝ Play Time-ը:
Matchday-ը մշակում է սպորտային համակարգչային խաղեր։ Ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դերիկ Կոն պարզաբանել է, որ իրենց նախագծերը ուղղված կլինեն «շարքային» օգտատերերին։
Ընկերությունն ունի պաշտոնական արտոնագիր Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից և Պրոֆեսիոնալ խաղացողների ասոցիացիայից՝ FIFPRO-ից:
Matchday-ի խաղերի գլխավոր տնօրեն Սեբաստիան դե Հալեն նախկինում աշխատել է վիդեոխաղերի Electronic Arts կորպորացիայի համար, որտեղ նա ներգրավված է եղել ՖԻՖԱ-ի և Madden NFL-ի ստեղծման մեջ:
Կարդացեք նաև՝ Մեսսին ստեղծել է իր ներդրումային ընկերությունը, որը ներդրումներ կանի սպորտում