Meta-ն այլևս չի աջակցի NFT-ին իր Facebook և Instagram սոցիալական ցանցերում: Այս մասին Twitter-ում գրել է ընկերության առևտրի և ֆինանսական տեխնոլոգիաների ղեկավար Ստեֆան Կասրիելը։
NFT-ները հարթակում մնացին մեկ տարուց էլ քիչ։ Ստեֆան Կասրիելի խոսքով, ընկերությունը կկենտրոնանա կոնտենտի հեղինակներին և նրանց բաժանորդներին աջակցելու այլ ուղղությունների վրա:
NFT-ի աջակցությունը Instagram-ում և Facebook-ում օգտատերերին թույլ է տվել վերբեռնել թոքեններ: Դա անելու համար բավական էր կրիպտո դրամապանակը միացնել Meta-ի սոցիալական ցանցերից որևէ մեկի հաշվին։
«Այս պահին մենք դադարեցնում ենք թվային նշանների (NFT) աշխատանքը, որպեսզի կենտրոնանանք բովանդակության հեղինակներին, օգտվողներին և բիզնեսին աջակցելու այլ եղանակների վրա»,- գրել է Կասրիելը:
Որպես առաջնահերթություն նա շեշտեց սեփական վճարային գործիքների մշակումը և ինտեգրումը ընկերության այլ ծառայություններում։ Կորպորացիան կշարունակի նաև Meta Pay-ի զարգացումը։
Ավելի վաղ Meta-ն հայտարարել էր նոր ապակենտրոնացված սոցիալական ցանցի մշակման մասին, որը, փորձագետների կարծիքով, պետք է դառնա Twitter-ի և Mastodon-ի մրցակիցը։