Stripe վճարային ծառայությունը $6,5 մլրդ դոլար է ներգրավել։
Գործարքի պահին ընկերությունը գնահատել են $50 մլրդ, ինչը գրեթե երկու անգամ քիչ է, քան 2021 թվականին, երբ Քոլիսոն եղբայրների ստեղծած ծառայությունը դարձել էր Սիլիկոնյան հովտի ամենաթանկ մասնավոր ընկերությունը:
Stripe-ը հայտարարել է Անդրեսեն Հորովիցի, Founders Fund-ի և Thrive Capital-ի կողմից նոր ֆինանսավորում ներգրավելու մասին: Ընկերությունը հայտնել է նաև, որ ներգրաված միջոցներով նախատեսում է օգնել աշխատակիցներին վաճառել ընկերության բաժնետոմսերը և ծածկել բաժնետոմսերի փոխհատուցման հետ կապված հարկերը:
Stripe-ի ցածր գնահատումն արտացոլում է նաև ստարտափների համար բարդ ժամանակաշրջանը, նշում է NYT-ը։ Ըստ PitchBook-ի, 2022 թվականին ԱՄՆ-ի ստարտափների ներդրումները նվազել են 31%-ով՝ հասնելով $238 միլիարդի:
Տնտեսական պայմանների վատթարացման պատճառով 2022 թվականին Stripe-ն իր ներքին գնահատումը կրճատել էր 28%-ով՝ հասնելով $74 մլրդի և կրճատել աշխատակիցների 14%-ին, այսինքն մոտ 1100 մարդու: