Սաուդյան Արաբիայում գործող ֆինտեք ստարտափ Tamara-ն $150 միլիոն ֆինանսավորում է ստացել դրամահավաքի վերջին փուլում:
Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի տրամադրած միջոցները Tamara-ին հնարավորություն կտան խթանել և զարգացնել իր BNPL (Buy Now Pay Later-գնիր հիմա վճարր հետո) պրոդուկտը, ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
$150 միլիոն ֆինանսավորումը կապահովի ընկերության աճը՝ մի քանի նոր ուղղություներով, նշել են ընկերության ներկայացուցիչները:
Ըստ համահիմնադիր և գործադիր տնօրեն Աբդուլ Մաջիդ Ալ Դուհանի, ընկերությունը ներգրավել է վեց միլիոն հաճախորդ ամբողջ Մերձավոր Արևելքում և նախատեսում է մշակել ավելի շատ առաջարկներ, բացի իր BNPL պրոդուկտից: