ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել են թվային ակտիվների գողության հետ կապված խարդախ սխեմաների զոհ:
Համաձայն կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Kaspersky-ի հրապարակած «Կրիպտո սպառնալիքներ» զեկույցի՝ ԱՄՆ օգտատերերի մոտավորապես մեկ երրորդը ենթարկվել է թվային ակտիվների գողության:
Kaspersky-ի վերլուծաբանները 2022 թվականի հոկտեմբերին հարցում են անցկացրել մոտ 2000 չափահաս ամերիկացիների շրջանում՝ պարզելով, որ հարցվածների 24%-ը կրիպտոարժույթ կամ թվային ակտիվներ ունի: Միաժամանակ, նրանց 33%-ը նշել է, որ դարձել է կրիպտոարժույթի հետ կապված խարդախ հավելվածի, կայքի կամ ներդրումային խարդախության զոհ, որի արդյունքում գողացել են իրենց կրիպտոարժութային ակտիվները:
Վերլուծաբանները պարզել են, որ զոհերը կորցրել են.
$100-ից պակաս – 3%;
$100-ից $500 – 22%;
$500-ից $1000 – 17%;
$1000-ից $10000 — 25%;
$10,000-ից $100,000 — 12%;
$100 հազարից մինչև $1 մլն՝ 15%։
Միջին հաշվով, մեկ օգտատիրոջից գողացված ակտիվները գնահատվում են $97,583:
Զեկույցում նշվում է նաև, որ հարցված կրիպտո օգտատերերի 32%-ը կորցրել է մուտքի հնարավորությունը դեպի իրենց հաշիվը, որտեղ պահվում են իրենց կրիպտո ակտիվները: Միաժամանակ, նրանց մոտ 27%-ը պահում էր իր կրիպտոարժույթը բորսայում, սակայն չէր օգտագործում հաշվի պաշտպանության լրացուցիչ միջոցներ։
Վերլուծաբանները նաև պարզել են, որ կրիպտո օգտատերերը միշտ չէ, որ հայտնում են ակտիվների գողության մասին: Այսպիսով, 18-ից 24 տարեկան օգտատերերի միայն 47%-ն է հայտնել գողության մասին, մինչդեռ 55-ից բարձր օգտատերերը հինգ անգամ ավելի քիչ են բարձրաձայնել այդպիսի միջադեպերը