spot_imgspot_imgspot_imgspot_img

$240 միլիոն ներդրում՝ էլեկտրական օդանավային տաքսի ծառայության համար

Չնայած ճանապարհորդություններն այս պահին շատ մարդկանց համար արգելված են, ակնկալելով, որ շուտով դա անցյալում կլինի՝ թռչող տաքսիներ նախագծող ընկերությունը հայտարարում է 240 միլիոն դոլարի ֆինանսավորման մասին:

Lilium մյունխենյան ստարտափը նախատեսում է գործարկել օդանավային տաքսիների սեփական ծառայություն: Օգտագործելով իրենց վերջին ֆինանսավորումը՝ նրանք շարունակում են արտադրական օբյեկտների ստեղծման գործընթացը՝ 2025 թ.-ին գործարկելու սպասումով:

«Մենք աշխատում ենք առանց արտանետման տրանսպորտի բոլորովին նոր ձևի տրամադրման վրա», – ասում է նրանց խոսնակը: «Դա զգալի ժամանակ և ներդրումներ է պահանջում, բայց արդյունքն իրենից ենթադրում է արժեքավոր բիզնես և դրական ազդեցություն կունենա ճանապարհորդելու ձևերի վրա»:

Օդանավային տաքսի ծառայությունների շուկան դեռևս նոր է: Շուկայում դեռ հաստատված ինքնաթիռներ չկան (նույնիսկ դեռ կանոնակարգեր չկան դրանց վերաբերյալ), և, արդյունքում, չկան նաև նմանատիպ ծառայություններ:

Բայց արագընթաց ծառայությունների ստեղծման հնարավորությունը, որը կարող է մեղմել ներկայիս երթևեկության խցանումները, միաժամանակ նվազեցնելով նաև ածխածնի արտանետումները, զանգվածային է, ուստի նրանք տեսնում են ներդրումների շատ հնարավորություններ:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակել է Երևանի պետական...