Accenture խորհրդատվական ընկերությունը նախատեսում է երեք տարվա ընթացքում $3 միլիարդ ներդնել տվյալների և արհեստական բանականության (AI) ոլորտում, օգնելու հաճախորդներին օգտագործել AI-ը՝ բարելավելու արդյունավետությունը, ասել են ընկերությունից:
Միջոցները կուղղվեն այդ թվում ակտիվների գնմանը և արհեստական բանականության մասնագետների անձնակազմի կրկնապատկման համար՝ մինչև 80 հազար մարդ։
Ընկերությունն ունի հարուստ փորձ արհեստական բանականության ոլորտում, ավելի քան 1450 արտոնագրեր և հարյուրավոր հաջողակ հաճախորդների լուծումներ տարբեր ոլորտներում: Accenture-ն բանականությունն ինտեգրել է իր ծառայությունների մատուցման մեթոդներին այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսիք են myWizard-ը, SynOps-ը և MyNav-ը՝ հնարավորություն տալով նրանց արժեք և տեղեկատվություն տրամադրել հազարավոր հաճախորդներին:





