spot_imgspot_imgspot_img

Adobe-ն ձեռք է բերել Rilo հնդկական մարքեթինգային ստարտափը

Adobe-ն ձեռք է բերել Հնդկաստանում հիմնված Rilo մարքեթինգային ստարտափը՝ տեխնոլոգիաների և թիմի հետ մեկտեղ։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։ Սա Adobe-ի երկրորդ ձեռքբերումն է Հնդկաստանում՝ 2023թ.-ին Rephrase.ai վիդեոհարթակի ձեռքբերումից հետո։

Rilo-ն 2025թ.-ին հիմնադրել են IIT-ի շրջանավարտներ Գեորգի Բոբին և Դհրուվ Ջագլանը։ Ստարտափը Peak XV-ից, DeVC-ից և Day Zero Ventures-ից ներգրավել է 1 միլիոն դոլար՝ 10 միլիոն դոլար գնահատմամբ։ Ընկերությունն ուներ վեց աշխատակից, իսկ պրոդուկտը փորձարկել էր ավելի քան 10,000 մարդ։

Rilo-ն ստեղծում էր արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ, որոնք թույլ էին տալիս մարքեթինգային և վաճառքի թիմերին ավտոմատացնել մրցակիցների ուսումնասիրությունը, բովանդակության վերամշակումն ու տարածումը, ինչպես նաև վաճառքի զանգերի վերլուծությունը։ 

Adobe-ն նախատեսում է ինտեգրել Rilo-ի մտավոր սեփականության մի մասը և ստարտափի աշխատակիցներին ներգրավել իր թիմում։ Իսկ Rilo-ն կդադարեցնի գործունեությունը, ինչը նշանակում է, որ ընկերության պրոդուկտն այլևս հասանելի չի լինի հաճախորդներին։

Գործարքը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Adobe-ն ընդլայնում է ԱԲ-ի վրա հիմնված մարքեթինգային և հաճախորդների փորձառության իր լուծումները։ Անցյալ տարի ընկերությունը 1.9 միլիարդ դոլարով ձեռք էր բերել Semrush որոնողական համակարգերի օպտիմալացման  ընկերությունը։ Ընկերության մրցակիցները, այդ թվում՝ Canva-ն, Google-ը, Amazon-ը և Meta-ն նույնպես ակտիվորեն ներդրումներ են կատարում մարքեթինգային ԱԲ գործիքների ոլորտում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...