spot_imgspot_img

Ageras-ը կգնի Shine ֆինթեքը

Ageras դանիական ֆինթեք ընկերությունը, որը բանկային և հաշվապահական ծրագրերի մատակարար է, բացառիկ պայմանագիր է կնքել Societe Generale բանկի հետ՝ փոքր և միջին բիզնեսի համար բանկային և հաշվապահական ծրագրերի մատակարար Shine ֆիթեքի ձեռքբերման համար։

Ageras-ն այս ամիս եկամուտների 53% աճ է ապահովել՝ 31,7 մլն եվրո շրջանառության դիմաց:

Ageras-ը Shine ընկերության ձեռքբերումը ներկայացնում է մինչև օրս դանիական ֆինթեք ընկերության ամենամեծ ձեռքբերումը: Ի դեպ, Ageras-ն իր երկրում աջակցում է 100,000 փոքր բիզնեսի:

Գործարքն ընդլայնում է Ageras-ի դիրքերը Ֆրանսիայում, որն այս ընկերության համար առանցքային շուկա է 2021 թվականին շուկա դուրս գալուց ի վեր:

«Սա կլինի մեր ամենամեծ և ամենակարևոր ձեռքբերումը մինչև օրս, որը մեզ ավելի կմոտեցնի ամբողջ Եվրոպայում փոքր բիզնեսի համար կատարյալ ֆինանսական կենտրոն ստեղծելու մեր հավակնություններին»,- ասում է Ageras-ի գործադիր տնօրեն Ռիկո Անդերսենը:

Նա նաև ասել է, որ ստացված բանկային պրոդուկտը թույլ կտա իրենց ապահովել հիմնական ֆինանսական լուծումների ամբողջական շրջանակ Ֆրանսիայում՝ արտացոլելով իրենց հաջողությունները այլ խոշոր շուկաներում:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...