ԱԲ-ն արագորեն փոխում է ծրագրավորողների աշխատանքը՝ սկսած ավտոմատ լրացումներից մինչև ամբողջական նախագծերում bug-երի շտկում՝ խնայելով ժամանակ և լավացնելով ճշգրտությունը։
Ահա 2025թ.-ի թոփ 9 ԱԲ գործիքները՝ յուրաքանչյուրն իր առավելություններով և ուժեղ կողմերով․
Replit – Բրաուզերային IDE (ինտեգրված ծրագրավորման համակարգ)՝ իրական ժամանակում կոդավորման տարբերակների ԱԲ առաջարկություններով և համագործակցության գործիքներով։
Amazon Q Developer (նախկինում CodeWhisperer) – Ծրագրավորման օգնական՝ չատով, սխալների հայտնաբերման և անվտանգության սկանավորման հնարավորություններով, հատկապես հարմար է AWS օգտագործողների համար։
Windsurf – VS Code հիմքով ԱԲ խմբագիր՝ բազմաֆայլային վերլուծությամբ (կարող է վերլուծել ամբողջ նախագիծը, ոչ միայն կոդավորման առանձին ֆայլերը) և համագործակցության հզոր գործառույթներով։
Gemini Code Assist – Google-ի ԱԲ-ն օգնում է կոդավորման, բացատրությունների և pull request-ների ամփոփումների հարցերում։
Tabnine – Գաղտնիության ապահովման վրա հիմնված գործիք՝ համատեքստային առաջարկություններով և IP պաշտպանությամբ։
ChatGPT (Pro/Codex) – Ընդհանուր օգտագործման ԱԲ, որն օգնում է կոդավորման, bug-երի շտկման և բարդ խնդիրների լուծման հարցերում։
GitHub Copilot – Կոդեր գեներացնող հայտնի գործիք՝ հզոր IDE ինտեգրմամբ և ճշգրիտ արդյունքներով։
Cursor – ԱԲ-ով հագեցած IDE, որը վերլուծում է նախագծեր, վերաշարադրում է կոդը և գործում է որպես գործակալ։
Devin – Լիարժեք ԱԲ ծրագրավորող, որն ինքնուրույն գրում, շտկում և փորձարկում է կոդը. շատ հզոր է, սակայն թանկ։
Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ծրագրավորող, այս գործիքներից որևէ մեկի կամ մի քանիսի կիրառումը կարող է զգալիորեն բարձրացնել արդյունավետությունը և նվազեցնել կոդավորման կրկնվող խնդիրները։





