spot_imgspot_imgspot_imgspot_img

ԱԲ-ն կավտոմատացնի ֆինանսական ոլորտի գործընթացների 50%-ը

Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով պատրաստված զեկույցի համաձայն՝ արհեստական բանականությունը կարող է ավտոմատացնել ֆինանսական ոլորտի աշխատատեղերի մոտ 30-50%-ի առաջադրանքները։

Թեև սա կարող է բարձրացնել արդյունավետությունը, այն նաև աշխատատեղերում զգալի փոփոխությունների մասին մտահոգությունների տեղիք է տալիս։

Ֆինանսական ծառայությունների հմտությունների հանձնաժողովի (FSSC) կողմից պատրաստված այս զեկույցում նշվում է, որ ԱԲ-ն արդեն իսկ լայնորեն կիրառվում է կատարողականությունը, հաճախորդների սպասարկումը և նորարարությունը բարելավելու համար։ Սակայն, զեկույցը նաև զգուշացնում է, որ դրա ազդեցությունը ամենօրյա աշխատանքի վրա կարող է ավելի մեծ լինել, քան նախկինում էր ենթադրվում։

Հավանական է, որ շատ պաշտոններ աստիճանաբար կանցնեն ավելի բարձր որակավորում պահանջող աշխատանքների կատարմանը։ Ավելի մեծ պահանջարկ կլինի տվյալների վերլուծության, ծրագրավորման, կառավարման և խնդիրների ստեղծարար լուծման հմտությունների, ինչպես նաև ճկունության և քննադատական մտածողության նկատմամբ։

Սկսնակները կարող են ամենաշատը տուժել ավտոմատացման արդյունքում, ինչը հնարավոր է վերափոխի ոլորտ մուտք գործելու ձևերը։ Միաժամանակ, ընկերությունները կարող են բախվել ավելի ուժեղ մրցակցության փորձառու մասնագետների համար՝ թոշակի անցումների և կադրային փոփոխությունների աճի ֆոնին։

Ոլորտի ղեկավարները գիտակցում են, որ ԱԲ-ն հավանաբար կնվազեցնի որոշ աշխատատեղեր, բայց նաև կստեղծի նորերը։ Նրանք ընդգծում են, որ ապագա աշխատուժը կընդգրկի ավելի շատ ԱԲ մասնագետներ և ավելի քիչ՝ ավանդական պաշտոններ, իսկ ընդհանուր արտադրողականությունը կաճի։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...