spot_imgspot_img

AI ստարտափները 2023 թվականին ներգրավել են ռեկորդային` $27 միլիարդ ֆինանսավորում

2023 թվականին արհեստական բանականության ոլորտում ստարտափները ներգրավել են $27 միլիարդ ներդրում։ Սա ռեկորդային արդյունք է ամբողջ ժամանակահատվածի համար։ Նախորդ ռեկորդը՝ $11 միլիարդ, սահմանվել էր 2021 թվականին։

Բոլոր ներդրումների մոտավորապես երկու երրորդը եկել է Google-ից, Microsoft-ից և Amazon-ից: Microsoft-ն օրինակ, ChatGPT-ի չաթբոտի հաջողության ֆոնին, տարվա սկզբին OpenAI-ում ներդրել էր $10 միլիարդ։

Google-ը և Amazon-ը հայտարարել են OpenAI-ի մրցակից Anthropic-ում համապատասխանաբար $4 և $2 միլիարդ ներդրում կատարելու մասին:

Այսպիսով, անցած տարում տեխնոլոգիական հսկաները ներդրումների ծավալներով գերազանցել են վենչուրային հիմնադրամներին։ Ստարտափները, նույնպես նախընտրում են համագործակցությունը խոշոր ընկերությունների հետ։

Դա պայմանավորված է ընկերությունների տեխնոլոգիական հնարավորություններով, որոնք բացի գումարից, առաջարկում են մուտք դեպի հզոր չիպեր և դրանց ամպային ենթակառուցվածք։

Ինչպես նշում է Tapestry VC վենչուրային հիմնադրամի գործընկեր և հիմնադիր Պատրիկ Մերֆին, տեխնոլոգիական հսկաներն արդեն վերահսկողության տակ են վերցրել ընկերությունների մեծ մասը, որոնք կարող են դասակարգվել որպես «մեկ միլիոնից մեկը»:

Conviction վենչուրային հիմնադրամի հիմնադիր Սառա Գուոն իր հերթին ասել է, որ այսօր AI-ի օգտագործման չուսումնասիրված տարածքների մեծ դաշտ կա։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...