spot_imgspot_imgspot_imgspot_img

ԱԲ վիրտուալ ինստիտուտն արդեն իրականություն է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝  համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության և Եվրոպայում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի առաջատար Mistral AI ընկերության հետ ընդլայնված համագործակցության շրջանակում հերթական խոշոր ծրագիրն է մեկնարկում։

Կյանքի է կոչվում ԲՏԱՆ ռազմավարական նախաձեռնությունը՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը բաց հարթակ է նորարարության համար՝ նախատեսված միավորելու արհեստական բանականության ոլորտի նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ՏՏ ստեղծագործողներին՝ խթանելով առաջատար հետազոտությունները, նորարարությունն ու արտադրանքի զարգացումը։

Համագործակցության շրջանակում AWS-ը կաջակցի ԱԲ վիրտուալ ինստիտուտին՝ տրամադրելով AWS լուծումների ճարտարապետների տեխնիկական փորձագիտական աջակցություն, ուսումնական ռեսուրսներ և առաջատար փորձառություն՝ խթանելով արհեստական բանականության առավել լայն կիրառումը Հայաստանում՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով։

Mistral AI-ն իր հերթին կտրամադրի փորձագիտական աջակցություն, հասանելիություն առանձնահատուկ պայմաններով իր առաջադեմ ԱԲ հարթակին և բաց կշռային մոդելներին, ինչպես նաև՝ անվճար API (ծրագրային հավելվածների ինտերֆեյս) հասանելիություն՝ հատուկ ընտրված դափնեկիրների համար, ինչը հնարավորություն կընձեռի հետազոտողներին և ստարտափներին աշխատելու ներկայիս հզորագույն ԱԲ գործիքներով։

Չնայած այս նախաձեռնության հիմքը դրվել էր դեռևս ամիսներ առաջ, սակայն երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար գործարկումն իրականացվել է այն պահին, երբ տեխնոլոգիական զարգացումը, էկոհամակարգի հասունությունն ու ռազմավարական ներդաշնակությունն առավելագույնս համադրված են։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը պարզապես հարթակ չէ, այն հստակ առաքելությամբ ձևավորված էկոհամակարգ է, որտեղ հեղափոխական գաղափարները բացահայտվում և կյանքի են կոչվում, նորարարությունը հանդիպում է կապիտալին, մենթորությանը և իրականացման հեռանկարին։

Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներին աջակցելու համար  նախարարությունն ակտիվորեն կներգրավի բարձրակարգ մենթորների և տեխնիկական ասպարեզի խորհրդատուների։ Ընտրած ստարտափներն ու հետազոտողները ԱԲ marketplace-ի միջոցով կստանան ճանաչում, անհատական աջակցություն՝ իրենց լուծումները տեղական և միջազգային շուկաներում ներկայացնելու համար։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է հետազոտողներին, ստարտափներին, ՏՏ ստեղծագործողներին` միանալու այս շրջադարձային ծրագրին։ Շուտով կհայտարարվի դիմումների ընդունման մասին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին...