Air ստարտափը մշակել է ԱԲ (արհեստական բանականության) բոտ, որը կարող է լուծել վաճառքի կառավարման խնդիրները, համոզիչ կերպով շփվել հաճախորդների հետ: Չնայած այն ներկայումս բետա տարբերակով է և ունի մի քանի աննշան սխալներ, այդուամենայնիվ խոստումնալից ներուժ է ցույց տալիս:
Բոտը կարողանում է հաճախորդին համոզել վարկով վերցնել նոր Tesla 40 րոպեում։
Ահա աշխատանքի օրինակ.
Միևնույն ժամանակ, նեյրոցանցը երկխոսության ընթացքում հիշում է կոնտեքստը և բարելավվում, և կարող է աշխատել առանց հանգստյան օրերի և ընդմիջումների (ի տարբերություն մարդկանց):
Առայժմ գործիքը չափազանց երկար դադարներ է ունենում և գտնվում է փակ բետա փուլում: Ստարտափերները ներկայացրել են իրենց գաղափարը որպես աշխարհում առաջին արհեստական բանականություն, որն ունակ է 10-40 րոպե տևողությամբ լիարժեք հեռախոսային խոսակցություններ ունենալ իրական մարդու նման:
Air-ը հավաստիացնում է, որ իրենց պրոդուկտը կկարողանա կատարել լրիվ դրույքով աշխատակցի ամբողջ աշխատանքը՝ առանց վերապատրաստման և մոտիվացիայի։





