spot_imgspot_imgspot_imgspot_img

Alipay-ը AR ակնոցներում ինտեգրել է վճարային ծառայություններ

Alipay-ը համագործակցություն է սկսել չինական Rokid տեխնոլոգիական ընկերության հետ՝ իր QR կոդով վճարումների հնարավորությունը ընկերության լրացված իրականության (AR) ակնոցներում ներդնելու համար։

Արդեն ավելի քան 250,000 Rokid ակնոց է պատվիրվել, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերին սկանավորել Alipay-ի QR կոդերը և ձայնային վավերացման միջոցով հաստատել գնումները։

Այս ինտեգրումը զգալիորեն կրճատում է վճարման հաստատման ժամանակը․ գործընթացը տևում է ընդամենը մի քանի վայրկյան՝ համեմատած հեռախոսի QR կոդով կատարված փոխանցումներին, որոնք սովորաբար տևում են 20-30 վայրկյան։ Օգտատերերը կարող են իրենց Alipay-ի հաշիվները կցել Rokid հավելվածին՝ հարմարավետ ու արագ օգտագործման համար։

Rokid-ի գլխավոր գործադիր տնօրեն Ժու Մինգմինգը սա դիտարկում է որպես խոշոր առաջընթաց, որի միջոցով ապագայում մարդիկ կկարողանան պարզապես հայացքով կամ մատնանշելով կատարել գնումներ։

Տեխնոլոգիան կարող է նաև առաջարկել իրական ժամանակում ապրանքի մասին տեղեկատվություն, վիրտուալ փորձարկումներ և անհատական առաջարկներ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...