spot_imgspot_imgspot_img

Altair Capital-ի նոր ներդրումը

Իգոր Ռյաբենկիի Altair Capital վենչուրային ֆոնդը կրկին ներդրում է կատարել ամերիկյան Albert ֆինանսական խորհրդատվության ծառայությունում: Այսպիսով, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է $50 միլիոն, սակայն թե որքան ներդրում է կատարել Altair Capital-ը և, թե արդյոք բաժնեմասը փոխվել է, ֆոնդը չի բացահայտում:

$50 միլիոն ծավալով ներդրումների առաջատար ներդրողը CapitalG-ն է, Alphabet վենչուրային ֆոնդի դուստր ձեռնարկությունը:

Հավաքված միջոցները կօգտագործվեն ֆինանսական կառավարման մոդելի մշակման և ավտոմատացման գործիքների ընդլայնման համար:

Albert ստարտափը հիմնադրվել է 2016 թվականին: Ընկերությունը մշակել է անհատականացված ֆինանսական խորհրդատվության ծառայություն: Ընկերությունը հավաստում է, որ առաջարկությունների օգնությամբ դուք կարող եք կառուցել խնայողություններն օգտագործելու երկարատև տեսլական՝ ձեզ համար առավելագույնս օգտակար տարբերակով:

Ըստ իր ներկայացրած տվյալների՝ Albert-ը ունի ավելի քան 3 միլիոն հաճախորդ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...