spot_imgspot_imgspot_imgspot_img

Amazon-ում արդեն կարելի է վճարել կրիպտոարժույթով

Amazon-ում արդեն կարելի է վճարում կատարել կրիպտոարժույթով՝ Moon սթարտապի օգնությամբ:

Այն ստեղծողները մտածել են այլընտրանքային միջոց ինտերնետում ապրանքների դիմաց վճարելու համար։ Նրանք առաջարկում են բրաուզերների ընդլայնում, որի օգնությամբ կարելի կլինի ձեռք բերել ապրանքներ Bitcoin-ով, Litecoin-ով եւ Ethereum-ով։

Վճարումը կարելի է իրականացնել ոչ միայն Lightning Network ցանցի միջոցով, այլ նաեւ Coinbase բորսայում աքաունթի օգնությամբ։

Moon ընկերության գլխավոր տնօրեն Քեն Կրյուգերն ասել է, որ մինչեւ 2020 թվականը LN աջակցությունը գրեթե կգործի էլեկտրոնային առեւտրի ցանկացած կայքում, անկախ այն բանից՝ ընդունո՞ւմ է արդյոք այդ պլատֆորմը կրիպտոարժույթ ուղղակիորեն, թե ոչ։

Մշակողներն աշխատում են Visa և Mastercard վճարային ցանցերի հետ, որոնք պատրաստ են նվազեցնել միջնորդավճարները նման տրանզակցիաների համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...