Amazon-ը գործարկել է իր մեկմիլիոներորդ պահեստային ռոբոտը՝ նշանավորելով ավելի քան տասը տարվա նորարարական գործունեություն ռոբոտաշինության ոլորտում՝ 2012թ.-ին Kiva Systems ընկերության ձեռքբերումից ի վեր։
Այս նշանակալի ռոբոտը ուղարկվել է Ճապոնիայում գտնվող կենտրոն։ Քանի որ այժմ ռոբոտներն աջակցում են ընկերության գլոբալ առաքումների 75%-ի իրականացմանը, Amazon-ի պահեստներում ռոբոտների և մարդկանց հարաբերակցությունը մոտենում է 1:1-ի։
Միաժամանակ, ընկերությունը նաև ներկայացրել է DeepFleet գեներատիվ ԱԲ մոդելը, որը ստեղծվել է AWS SageMaker հարթակով։ Ակնկալվում է, որ այս մոդելը 10%-ով բարձրացնելու է ռոբոտների արդյունավետությունը, քանի որ այն մշակվել է հենց Amazon-ի պահեստային և ապրանքային տվյալների հիման վրա։
Amazon-ի ռոբոտները շարունակում են զարգանալ։ Վերջինը Vulcan ռոբոտն է, որն ունի երկու թև, որոնցից մեկով այն կարողանում է վերադասավորել ապրանքները, իսկ մյուսին կցված է տեսախցիկ և վակուումային մեխանիզմ, որի շնորհիվ ռոբոտը բռնում է տարբեր իրեր։
Այն նաև կարողանում է զգալ հպումները։ Vulcan-ը տեղադրված է ընկերության նոր սերնդի պահեստներում, որտեղ ռոբոտների քանակը 10 անգամ ավելի է, քան գործող կենտրոններում։




