spot_imgspot_imgspot_imgspot_img

Amazon-ը և Walmart-ը քննարկում են սթեյբլքոինների թողարկումը

Amazon-ը և Walmart-ը դիտարկում են ԱՄՆ դոլարով գործող սթեյբլքոինների թողարկումը՝ էլեկտրոնային առևտրի վճարումները պարզեցնելու և ավանդական բանկային համակարգից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։ Թեև այս նախաձեռնությունն ընկերություններից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատել, նման քայլը կարող է ապահովել ավելի արագ և մատչելի գործարքներ՝ խնայելով միլիարդավոր դոլարներ բանկային պահումների հաշվին։

Նրանց պլանների իրագործումը մեծապես կախված է GENIUS օրենքի ընդունումից ԱՄՆ-ում, որն առաջարկում է սթեյբլքոինների արժեքի պահպանման մասին հստակ կանոնակարգեր և փողերի լվացման դեմ օրենքներին համապատասխանության։ Սենատը արդեն ազդարարել է օրինագծի ընդունման քննարկումների սկիզբը՝ երկկուսակցական մեծամասնության աջակցությամբ։

Shopify-ը ևս հայտարարել է, որ մինչև 2025թ.-ի վերջը կինտեգրի USDC սթեյբլքոինը, իսկ JPMorgan, Citigroup և այլ խոշոր բանկերն ուսումնասիրում են սթեյբլքոինների համատեղ թողարկման հնարավորությունը։ Ոլորտի առաջատարներն այժմ սթեյբլքոինները դիտարկում են որպես արդյունավետ գործիք ֆինանսական համակարգը արդիականացնելու համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...