spot_imgspot_imgspot_imgspot_img

AMD-ն $8.2 միլիարդով ձեռք կբերի Ֆեյ-Ֆեյ Լիի World Labs-ը

AMD-ն համաձայնության է եկել 8.2 միլիարդ դոլարով ձեռք բերել հայտնի համակարգչային գիտնական Ֆեյ-Ֆեյ Լիի հիմնադրած World Labs ԱԲ ընկերությունը։ Գործարքի արդյունքում World Labs-ի տեխնոլոգիաներն ու հետազոտություններն ավելի սերտորեն կկապվեն AMD-ի տեխնիկական և հաշվարկային հնարավորությունների հետ։

World Labs-ը ստեղծում է այսպես կոչված «աշխարհի մոդելներ» (world models), որոնց նպատակն է օգնել ԱԲ համակարգերին հասկանալ ու մեկնաբանել/վերլուծել ֆիզիկական աշխարհը։ Ընկերության առաջին պրոդուկտը՝ Marble-ը, կարող է ստեղծել սիմուլյացիոն միջավայրեր, որոնք կիրառելի են ինչպես ժամանցային ոլորտում, այնպես էլ ռոբոտների ուսուցանման համար։

Սթենֆորդի համալսարանում ինֆորմատիկայի պրոֆեսոր և համակարգչային տեսլականի ոլորտի առաջամարտիկ Ֆեյ-Ֆեյ Լին AMD-ում կզբաղեցնի գործադիր փոխնախագահի և գլխավոր գիտնականի պաշտոնները։ Նա World Labs-ը հիմնադրել է 2024թ.-ին՝ նպատակ ունենալով ստեղծել ֆիզիկական իրականությունն ավելի լավ ընկալող ԱԲ համակարգեր, որոնք կարող են աշխատել ոչ միայն տեքստի և պատկերների հետ։

AMD-ն ու World Labs-ը նախկինում արդեն համագործակցել են ԱԲ ինֆերենցիայի և մոդելների ուսուցման օպտիմալացման ուղղությամբ, իսկ այս գործարքն ավելի կխորացնի այդ համագործակցությունը։ AMD-ի խոսքով՝ World Labs-ի կատարած ուսումնասիրությունները ԱԲ համակարգերի աշխատանքային ծանրաբեռնվածությունների ու առաջադրանքների տեսակների վերաբերյալ կարող են ապագայում նաև ազդել ընկերության չիպերի մշակման տեխնոլոգիայի վրա։

Գործարքը կարող է ամրապնդել AMD-ի դիրքերը ԱԲ-ի համար նախատեսված տեխնիկայի և «աշխարհի մոդելների» զարգացող շուկայում, որում ակտիվորեն ներդրումներ է կատարում նաև Nvidia-ն։ Աշխարհի մոդելները հատկապես կարևոր են ռոբոտաշինության համար, քանի որ դրանց միջոցով հնարավոր է ստեղծել սինթետիկ միջավայրեր և տվյալներ՝ ինքնավար մեքենաների, արդյունաբերական ռոբոտների և մարդանման ռոբոտների ուսուցման համար։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...