ՀՀ Հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ameriabank-ը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:
Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 6.52 մլրդ դրամի հարկ:
Ընկերության հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 8.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 20-րդն է:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին:





