spot_imgspot_imgspot_img

Ամերիաբանկ. Հարցազրույց BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլի հետ

Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ  ԲիօՋիՋի միջազգային խմբին։

Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ ԲիօՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։

Այցի շրջանակում պարոն Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։ Պարոն Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։

«BOGG-ն ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայի պրեմիում հարթակում: Մենք FTSE 250-ի ցանկում ենք և մեր բաժնետիրական կազմը ներառում է աշխարհի խոշորագույն ֆինանսական խաղացողների՝ JP Morgan, Vanguard, Blackrock, Schroders: Այսպիսով, Ամերիաբանկը մեր միջոցով հասանելիություն կստանա կապիտալի համշխարհային շուկաներին:

Ամերիաբանկն աներևակայելի հաջողված բիզնես է: Ամերիաբանկը շարունակելու է կերտել իր հաջողության պատմությունը՝ մնալով առաջատար հայկական բանկ՝ իր նույն բրենդով: Նույն ղեկավար թիմը կշարունակի առաջնորդել բանկը: Ամենակարևորը՝ բանկի հաճախորդների համար էլ ավելի մեծ ապահովության և կայունության գրավականներ կստեղծվեն, քնաի որ այն ավելի մեծ բանկային խմբի մաս կկազմի, որն ուղիղ հասանելիություն ունի կապիտալի համաշխարհային շուկաներին: Երկու բանկերի ղեկավար թիմերը կկարողանան միասին աշխատելով ավելի լավ պրոդուկտներ և սպասարկում առաջարկել իրենց հաճախորդներին», – նշում է Մել Քարվլը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...